ՀՀ ԱԻՆ-ը հերքել է Հայաստանի տարածքում ուժեղ երկրաշարժ սպասվելու մասին համացանցում շրջանառվող լուրերը:
«Հարգելի՛ քաղաքացիներ, համացանցում լուրեր են շրջանառվում, իբր Հայաստանի Հանրապետության տարածքում, մասնավորապես, Երևանում, ուժեղ երկրաշարժ է սպասվում: ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հերքում է այդ տեղեկատվությունը և հորդորում բացառապես հետևել ԱԻՆ պաշտոնական հաղորդագրություններին»,- նշված է ՀՀ ԱԻՆ հայտարարության մեջ: