• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Կառավարությունն աշխատանքներ է տանում ԱՀԿ-ի հետ՝ Գազայից երեխաների բուժումը Հայաստանում կազմակերպելու նպատակով. Ժիրայր Անանյան Կառավարությունն աշխատանքներ է տանում... 22:23
Դավոսյան հանդիպումների արդյունքները. Մեծ բանավեճ Դավոսյան հանդիպումների արդյունքները. Մեծ բանավեճ 22:06
Չքաղաքականացնե՜լ. Հակոբ Ռուբինյանի հետ Չքաղաքականացնե՜լ. Հակոբ Ռուբինյանի հետ 17:46
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 16:4227 Հնվ, 2021

Տարածաշրջանի կայունությունն ու խաղաղությունը մեր ընդհանուր հետաքրքրությունների տիրույթում է. վարչապետն ընդունել է Իրանի ԱԳ նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին:

Ողջունելով Իրանի ԱԳ նախարարին՝ ՀՀ վարչապետը նշել է. «Մեծարգո պարոն նախարար, հարգելի գործընկերներ, ողջունում եմ Ձեզ: Մենք այսօր շատ կարևոր հարցեր ունենք քննարկելու՝ մեր երկկողմ հարաբերությունների զարգացման և խորացման հարցը, այդ թվում նաև տարբեր հարթակներում մեր համագործակցության հարցերը: Իհարկե, տարածաշրջանում այսօր առկա իրավիճակը մեր քննարկումների կարևոր թեմաներից է լինելու: Տարածաշրջանի կայունությունը, խաղաղությունը և կայուն զարգացումը, կարծում եմ, մեր ընդհանուր հետաքրքրությունների տիրույթում է: Իհարկե, մեր երկրների հարաբերությունները հիմնված են ավանդական բարեկամության վրա, և միշտ ուրախ ենք Իրանի ներկայացուցիչներին ընդունել մեր երկրում և մեր կառավարությունում»:

ԻԻՀ արտգործնախարարն ասել է. «Մեծարգո վարչապետ, շնորհակալություն եմ հայտնում Ձեզ, որ այս առիթը ընձեռեցիք ինձ և իմ գործընկերներին՝ հանդիպելու Ձեզ հետ: Պետք է փոխանցեմ պարոն Ռոհանիի ջերմ ողջույնները Ձեզ, և նա Ձեզ մաղթում էր քաջառողջություն և հաջողություններ: Հայաստանը Իրանի Իսլամական Հանրապետության լավ հարևանն է, և մենք Հայաստանի Հանրապետության հետ ունենք շատ ջերմ հարաբերություններ: Անձամբ Ձեր անձի հանդեպ Իրանում մեծ հարգանք են տածում այն քաջության կապակցությամբ, որ Դուք խաղաղության ուղղությամբ այդ քայլն արեցիք:

Մենք ձեզ հետ ունենք ընդհանուր տարածաշրջանային մտահոգություններ: Այդ հակամարտության հենց առաջին իսկ օրվանից և՛ ձեզ հետ, և՛ տարածաշրջանի այլ երկրների հետ միշտ կապի մեջ ենք եղել և ցանկանում ենք այդ կապը պահպանել՝ ունենալով համագործակցության հեռանկարներ: Ե՛վ երկկողմ, և՛ բազմակողմ ձևաչափով հնարավորություններ ունենք համագործակցելու, և լավ կլիներ՝ այսօր միասին այդ հարցերի շուրջ քննարկումներ ունենանք:

Անշուշտ, Դուք գիտեք Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը ճգնաժամի վերաբերյալ. դա միջազգային իրավունքի պահպանումն է, ժողովուրդների պահպանումը, փոքրամասնությունների պահպանումը, ինչպես նաև տարածքային ամբողջականության պահպանումը և ուժի չկիրառումը: Անշուշտ, Դուք տեղյակ եք նաև մեր հոգևոր առաջնորդի պնդման մասին, որը հայերի անվտանգության պահպանումն է, ինչպես նաև նրանց արժանապատիվ կյանքի ապահովումը: Դուք  նաև գիտեք, որ մենք Իրանում հյուրընկալում ենք մեր հայ հայրենակիցներին և միշտ պատրաստ ենք ծառայելու նրանց, շատ լավ և ջերմ հարաբերություններ ունենք նրանց հետ: Եվս մեկ անգամ թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ձեր ջերմ ընդունելության, ինչպես նաև այս հանդիպման առիթն ընձեռելու համար»:

ՀՀ վարչապետը և Իրանի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել Արցախյան պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և զարգացումների շուրջ: Երկուստեք կարևորվել է տարածաշրջանային կայունության ապահովման և այդ ուղղությամբ կառուցողական փոխգործակցության ոգով աշխատանքը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ տարածաշրջանային իրավիճակով պայմանավորված՝ կան և՛ մարտահրավերներ, և՛ հնարավորություններ, և միայն համատեղ կառուցողական ջանքերի, համապատասխան միջավայրի միջոցով հնարավոր կլինի կայունություն և երկարատև խաղաղություն հաստատել տարածաշրջանում: Վարչապետը նշել է, որ դեռևս չլուծված են մնում շատ հարցեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, և Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև հումանիտար խնդիրների շուրջ: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ կարևորագույն առաջնահերթություն է շարունակում մնալ ռազմագերիների վերադարձը, և հայկական կողմի ընկալումն այն է, որ նոյեմբերի 10-ի հայտարարության 8-րդ կետը պետք է կատարվի առանց նախապայմանների: Պարոն Զարիֆը նշել է, որ Իրանը հասկանում է Հայաստանի մտահոգությունները և պատրաստ է օժանդակել մարդասիրական ջանքերին:

Նիկոլ Փաշինյանը և Մոհամմադ Ջավադ Զարիֆն անդրադարձել են նաև երկկողմ հարաբերությունների օրակարգին և տնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարներին: Զրուցակիցները կարևորել են տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը և վերագործարկումը, ինչը կնպաստի առկա տնտեսական ներուժի իրացման ծավալների ավելացմանը: Քննարկվել են ինչպես ընթացիկ, այնպես էլ հավանական ծրագրերին վերաբերող հարցեր: Կողմերը վերահաստատել են փոխշահավետ գործակցությունը շարունակելու պատրաստակամությունը:

Վարչապետ Փաշինյանը խնդրել է իր ողջույնները փոխանցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիին՝ նշելով, որ ջերմությամբ և տպավորվածությամբ է հիշում նրանց հետ շփումները:

Դիտումների քանակ135
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Մեր սահմանները միշտ եղել են բարեկամության և համագործակցության սահմաններ. Իրանի ԱԳ նախարար 16:2427 Հնվ, 2021 Մեր սահմանները միշտ եղել են բարեկամության և համագործակցության սահմաններ. Իրանի ԱԳ նախարար Քաղաքականություն
  • Հարգում ենք Իրանի մոտեցումները, որով նա կառուցում է իր հարաբերություններն անմիջական հարևանների հետ. Արա Այվազյան 13:2827 Հնվ, 2021 Հարգում ենք Իրանի մոտեցումները, որով նա կառուցում է իր հարաբերություններն անմիջական հարևանների հետ. Արա Այվազյան Քաղաքականություն
  • Հայաստան է ժամանել ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը 23:4826 Հնվ, 2021 Հայաստան է ժամանել ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Քաղաքականություն
  • Մեզ համար շատ կարևոր է ԼՂ հակամարտության կարգավորումը. Զարիֆ 17:5426 Հնվ, 2021 Մեզ համար շատ կարևոր է ԼՂ հակամարտության կարգավորումը. Զարիֆ Քաղաքականություն
  • Իրանի արտգործնախարարն այսօր կժամանի Հայաստան 16:3426 Հնվ, 2021 Իրանի արտգործնախարարն այսօր կժամանի Հայաստան Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Արենի համայնքի Ելփին բնակավայրի նորակառույց մանկապարտեզի բացմանը 16:3702 Փտր, 2026
  • Չուշացնել մաքսային ձևակերպումներն Ագարակի անցակետում 16:2902 Փտր, 2026
  • Իրանի ԱԳՆ-ն կանչել է Թեհրանում գտնվող ԵՄ դեսպաններին 16:2202 Փտր, 2026
  • Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը և դրա տնտեսական ներուժը 16:1302 Փտր, 2026
  • Դատարանը մերժել է Ղարաբաղի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանի հայցն՝ ընդդեմ ԿԳՄՍՆ-ի և Հայաստանի պատմության դասագրքի հեղինակ Նժդեհ Հովսեփյանի 16:0302 Փտր, 2026
  • Ալեն Սիմոնյանը և Հունգարիայի ԱԺ նախագահի տեղակալը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության շուրջ 15:5702 Փտր, 2026
  • Հետազոտություն, դեղորայք, թանկ վիրահատություններ. բուժապահովագրությունը՝ փրկօղակ 15:4502 Փտր, 2026
  • Քննարկվել է պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության ընթացքը 15:3002 Փտր, 2026
  • «Մուլտի Լեոն» ՍՊԸ-ն շուրջ 16 տարի ապօրինի տարածքներ է օգտագործել. նախաձեռնվել է վարույթ, Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել Երևանի քաղաքապետարան 15:1802 Փտր, 2026
  • Գեներալ Չաուհանը Սուրեն Պապիկյանի հետ հանդիպմանը հայտնել է Հնդկաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցության զարգացումը 15:0602 Փտր, 2026
  • Լուրեր 15։00 | Դատարանը մերժել է ԼՂ նախկին նախագահի հայցն ընդդեմ ԿԳՄՍՆ-ի 15:0002 Փտր, 2026
  • Իրանը պետք է համաձայնագիր կնքի ԱՄՆ-ի հետ. Թրամփ 14:5902 Փտր, 2026
  • Սուրեն Պապիկյանն ընդունել է Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանին 14:4402 Փտր, 2026
  • Վարչապետ Փաշինյանը հավանություն չի տվել ապրիլի 7-ի ԼԳԲՏ շքերթին. Բաղդասարյանը՝ շրջանառվող լուրերի մասին 14:3902 Փտր, 2026
  • Իջևան համայնքին է վերադարձվել Թատերական փողոցի 350.1 քմ մակերեսով հողամասը. Փաշինյան 14:2202 Փտր, 2026
  • «Դիջիթեյն» ընկերությունը 2025-ին 26 մլրդ 589 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 14:1502 Փտր, 2026
  • «Անգլերեն» առարկայի միասնական քննությանը մասնակցած դիմորդները, որոնք համաձայն չեն իրենց քննական արդյունքի հետ, կարող են մասնակցել նոր քննությանը. ԿԳՄՍՆ 14:0602 Փտր, 2026
  • Ռուսաստանը հարվածել է ծննդատանը և հանքագործների ավտոբուսին Ուկրաինայում, կան զոհեր 13:5702 Փտր, 2026
  • ՀՀ գիտական կենտրոնները կվերազինվեն 41 խոշոր սարքավորումներով. ամփոփվել են մրցույթի արդյունքները 13:4802 Փտր, 2026
  • Հունիսի 1-ից «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը կդառնա վճարովի 13:3902 Փտր, 2026
  • Ճապոնիան օվկիանոսի խորքերում հայտնաբերել է հազվագյուտ մետաղներ 13:3002 Փտր, 2026
  • Գրանցվել է 493 դեպք, որից 138-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը 13:2102 Փտր, 2026
  • ԿԳՄՍՆ-ն հայտարարում է 2025-2026 ուստարվա «Ամսվա լավագույններ» (փետրվար) մրցութային հայտերի ընդունում 13:1202 Փտր, 2026
  • Ալեն Սիմոնյանը և Իրանի դեսպանը անդրադարձել են տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցերին 13:0502 Փտր, 2026
  • Լուրեր 13:00 | Նոր դեմքեր, հին խաղացողներ․ ընդդիմադիր դաշտի վերադասավորումները ընտրություններից առաջ 13:0002 Փտր, 2026
  • Կրթության տեսչական մարմնի ղեկավարը՝ ուսհաստատություններում բռնությունների, դրամահավաքի, բուլինգի դեպքերի մասին 12:5402 Փտր, 2026
  • Հայաստանում սուր շնչառական վարակների դեպքերը նվազել են 12:4402 Փտր, 2026
  • ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետի դիմավորման արարողությունը 12:3202 Փտր, 2026
  • Հայաստանի 5 ներկայացուցիչ կմասնակցի Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերին. մրցելույթների ժամանակացույցը 12:2102 Փտր, 2026
  • Իրանի արտգործնախարարը հնարավոր է համարում ԱՄՆ-ի հետ արդյունավետ բանակցությունները. CNN 12:1402 Փտր, 2026
  • Օդային ճանապարհով քաղաքացին ՀՀ է ներմուծել 845 գրամ կոկաին տեսակի թմրամիջոց 12:0602 Փտր, 2026
  • Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը գործուղվել է Մանչեսթեր՝ մասնակցելու IPBES 12 լիագումար նիստին 11:5802 Փտր, 2026
  • «Արմավիր» ՔԿՀ-ն համալրվել է գերժամանակակից անվտանգության սարքավորումներով 11:5102 Փտր, 2026
  • ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Կուբայի բարձրագույն ղեկավարության հետ. Թրամփ 11:4402 Փտր, 2026
  • ԿԸՀ-ն համալրել է Երևանի թիվ 4, 7 և Արտաշատի թիվ 12 ԸԸՀ-ների անդամների թափուր պաշտոնները 11:3502 Փտր, 2026
  • Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու մեջ. քրվարույթով նախաքննությունն ավարտվել է 11:2402 Փտր, 2026
  • Ագարակ քաղաքում վթարային ջրանջատում կլինի 11:1402 Փտր, 2026
  • Վթարային ջրանջատում Կապանում 10:1002 Փտր, 2026
  • Լուրեր 10:00 | ՀՀ-ում հաջողությամբ օգտագործվում է արևի էներգիան. միջազգային փորձագետ | 02.02.2026 10:0002 Փտր, 2026
  • Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին 09:4902 Փտր, 2026
  • ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արմավիր» և «Գորիս» քրեակատարողական հիմնարկներ 09:4602 Փտր, 2026
  • Զարթոնք գյուղում 19 տարի անց նորից մանկապարտեզ է գործում 09:3602 Փտր, 2026
  • Միասնական սոցիալական ծառայությունն աջակցություն է տրամադրում աշխատանքի և զբաղվածության ոլորտում 09:2802 Փտր, 2026
  • Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով․ բուք է և մերկասառույց 09:2102 Փտր, 2026
  • Գավառի և Գորիսի տարածաշրջաններում բուք է 09:0402 Փտր, 2026
  • Ովքեր են Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները 08:2702 Փտր, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի 08:0202 Փտր, 2026
  • Ոստիկանության 4 հենասյունային ուղղությունները ձևավորված են. բարեփոխումները կշարունակվեն 22:4401 Փտր, 2026
  • Կառավարությունն աշխատանքներ է տանում ԱՀԿ-ի հետ՝ Գազայից երեխաների բուժումը Հայաստանում կազմակերպելու նպատակով. Ժիրայր Անանյան 22:2301 Փտր, 2026
  • Վենեսուելան արժեքավոր է ոչ միայն նավթի, այլև հանքային ռեսուրսների շնորհիվ. մասնագետներ 22:0201 Փտր, 2026
  • Դավոսյան հանդիպումների արդյունքները. Մեծ բանավեճ 21:5101 Փտր, 2026
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 21:1401 Փտր, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 21:1201 Փտր, 2026
  • Իրան-ԱՄՆ հարցի դիվանագիտական կարգավորումը քիչ հավանական է. փորձագետներ 21:0601 Փտր, 2026
  • Լուրեր 21:00 | Հները՝ նոր դեմքերով. որ մոդելը կաշխատի խորհրդարանի ընտրությանը | 01.02.2026 21:0001 Փտր, 2026
  • Հայաստան է ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանը 20:4301 Փտր, 2026
  • Ընդդիմադիր դաշտի վերադասավորումն ու «Գյումրու սցենարը». ԸՕ նոր կանոններ, հին մեթոդներ 20:3001 Փտր, 2026
  • «Փախստականի մոտեցմամբ սփյուռքի կառույցները վերջին շունչն են ապրում» | Հարցազրույց Կայծ Մինասյանի հետ 20:1501 Փտր, 2026
  • Սաստիկ բքի պատճառով Մեղրիի լեռնանցքը ժամանակավորապես փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար 19:5401 Փտր, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 01.02.2026 19:1001 Փտր, 2026
  • Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար 18:5401 Փտր, 2026
  • «Jeep» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորը 17:5701 Փտր, 2026
  • Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են 17:1701 Փտր, 2026
  • Նիկոլ Փաշինյանը Մրգաշատի սուրբ Աստվածածին եկեղեցում ներկա է եղել մատուցվող պատարագին 16:0901 Փտր, 2026
  • Արարատյան դաշտում լճացած սառը օդի շերտը քայքայվեց և ցրվեց․ Գագիկ Սուրենյան 15:4501 Փտր, 2026
  • Շուրջօրյա աշխատանքներ՝ եղանակային բարդագույն պայմաններում 14:2101 Փտր, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 13:4501 Փտր, 2026
  • Պայթյուն Մարտունիի բնակարաններից մեկում․ տուժածներ չկան 13:1801 Փտր, 2026
  • Իրանը ԵՄ երկրների զինված ուժերը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություններ 12:3901 Փտր, 2026
  • Ի՞նչ է արել «Սարանիստ» ընկերությունը պետական աջակցություն ստանալուց հետո 12:2001 Փտր, 2026
  • Հարկային էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես կարող են անհասանելի լինել. ՊԵԿ 12:0001 Փտր, 2026
  • Բոլատ Իմանբաևը և Դավիթ Կնյազյանը քննարկել են Ղազախստանի և Հայաստանի համագործակցությանն առնչվող հարցեր 11:5701 Փտր, 2026
  • Քարաթափում Երևան-Մեղրի ճանապարհին․ փրկարարները քարերը հեռացրել են երթևեկելի հատվածից 11:4801 Փտր, 2026
  • Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ 10:2301 Փտր, 2026
  • Հրդեհ՝ Գևորգ Էմինի փողոցում կառուցվող շենքի ավտոկայանատեղիում 10:0001 Փտր, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում 09:5901 Փտր, 2026
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է 09:4701 Փտր, 2026
  • Գյումրի-Բավրա ճանապարհահատվածը և Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար 09:4301 Փտր, 2026
  • Ողջ գիշեր ՀՀ ավտոճանապարհներին շարունակվել են ձմեռային սպասարկման աշխատանքները 09:3601 Փտր, 2026
  • Բախվել են ավտոմեքենաներ․ տուժածները տեղափոխվել են ԲԿ 09:2401 Փտր, 2026
  • «Լոֆթ-Իջևան»-ը՝ քաղաքի երիտասարդական զարկերակ 00:4501 Փտր, 2026
  • Ահազանգ է ստացվել, որ Գյումրիի Ղանդիլյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ 00:3001 Փտր, 2026
  • Մշակույթի պատմություն, կյանքի հմտություններ, գրաբար. լրացուցիչ կրթական ծրագրեր՝ դպրոցներում 00:1801 Փտր, 2026
  • Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը 0:3 հաշվով զիջեց Խորվաթիայի ընտրանուն 00:0901 Փտր, 2026
  • Փետրվարի 1-ի եղանակային կանխատեսումները 23:4231 Հնվ, 2026
  • Ինքնուրույն յուրացրած օտար լեզուներ, բազմակողմանի գիտելիքներ. յուրահատուկ դպրոցականի առեղծվածը 23:2631 Հնվ, 2026
  • ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան տուժածներ 23:0331 Հնվ, 2026
  • Առողջության ապահովագրության առավելությունն ու թերությունը. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4031 Հնվ, 2026
  • Փետրվար ամսին ցերեկվա տևողությունը մեր լայնություններում աճում է ավելի քան մեկ ժամով․ Հայհիդրոմետ 22:3331 Հնվ, 2026
  • Սևանա լիճը՝ առանց կեղտաջրերի. սանիտար վերահսկողության ծրագիր 22:1531 Հնվ, 2026
  • Ալիևը Փեզեշքիանի հետ զրույցում մտահոգություն է հայտնել տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ 21:5331 Հնվ, 2026
  • Հաջողություն մաղթեցի ֆուտզալի Հայաստանի հավաքականին․ Նիկոլ Փաշինյան 21:2031 Հնվ, 2026
  • Լուրեր 21:00 | Խտրական վերաբերմունք ամերիկահայերի նկատմամբ. Մեհմեդ Օզի դեմ հայց է ներկայացվել 21:0031 Հնվ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 31.01.2026 20:5931 Հնվ, 2026
  • Օրակարգում ռուս-ուկրաինական բանակցություններն են 20:5731 Հնվ, 2026
  • Անահիտ Ավանեսյանն ընդգծել է «Սեղվիեի» հետ համագործակցության ուղղությունները՝ շեշտելով մեր երկրում նոր դեղերի գրանցման գործընթացը 20:5131 Հնվ, 2026
  • Դատական ակտը չկատարելու առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 7 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը. ՔԿ 20:4531 Հնվ, 2026
  • Գևորգ Էմինի փողոցում գտնվող պահեստային տարածքում բռնկված խոշոր հրդեհը մարվել է 20:4131 Հնվ, 2026
  • Այսօր անգլերենի միասնական քննության 2-րդ և 4-րդ տարբերակներում մի քանի քննական կենտրոններում տպագրական սխալ է հայտնաբերվել. խնդիրը հարթվել է 20:3731 Հնվ, 2026
  • Առանց Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման անհնար է լուծել տարածքային հարցերը. Զելենսկի 20:2431 Հնվ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015