SpaceX և Tesla ընկերությունների ղեկավար Իլոն Մասկն այլևս մոլորակի ամենահարուստ մարդը չէ՝ ըստ Forbes հանդեսի: Ընդ որում՝ Bloomberg Billionaires Index-ի վարկանիշային աղյուսակում պահպանել է իր առաջատար դիրքը՝ փոխանցում է РИА Новости-ն:
Forbes Real-Time-ի տվյալների համաձայն՝ Իլոն Մասկի կարողությունը, մեկ օրում կրճատվելով 13.5 մլրդ դոլարով, կազմել է 176.2 մլրդ դոլար: Այժմ նա զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ առաջին տեղը կրկին զիջելով Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսին, որի հարստությունը կազմում է 182.1 մլրդ դոլար:
Մեկ օր առաջ ամերիկյան հիմնական ֆոնդային ինդեքսները նվազել են, ընդ որում՝ Tesla-ի բաժնետոմսերն արժեզրկվել են 7.8 տոկոսով, մինչև՝ 811.19 դոլար: