ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից առաջ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում պատասխանել է լրագրողների հարցերին: Ծառուկյանն ասել է, որ բոլոր հարցերին մանրամասն կանդրադառնա հանդիպումից հետո:
«Հրաժարականի պայմաններն ենք գնում քննարկելու, մեր օրակարգը չի փոխվել»,- լրագրողների հարցին ի պատասխան ասել է Գագիկ Ծառուկյանը:
Նշենք, որ մինչև վարչապետի հետ հանդիպումը, Ծառուկյանը հանդիպել էր նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամների հետ: