ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներում է շնորհել իր նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մենաֆորթին, նախկին խորհրդական Ռոջեր Սթոունին և իր փեսայի հորը՝ Չառլզ Քուշներին, որը նաև իր նախկին խորհրդականն էր՝ փոխանցում է BBC-ն:
Թրամփի վարչակազմի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին ներում է շնորհվել ևս 26 հոգու: Ընդհանուր առմամբ, 29 հոգի շահել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին քայլից, որը պատրաստվում է մեկ ամսից հեռանալ Սպիտակ տնից: