Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի առաջին նախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն արտերկրում սրտի բարդ վիրահատություն է տարել՝ տեղեկացրել է «Ժառանգություն» կուսակցությունը տարածած հաղորդագրության մեջ:
«Բժիշկները առժամանակ արգելել են տեղաշարժերը, ուստի հայրենիք վերադառնալ Րաֆֆի Հովհաննիսյանը դեռևս չի կարող»,- տեղեկացնում է «Ժառանգություն» կուսակցությունը: