ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ հայտնելով, որ շաբաթ օրը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ այցելել է զոհված պայմանագրային զինծառայող Ավետիս Խաչիկի Ավետիսյանի ընտանիքին Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում։
«Մեզ համար անչափ կարևոր էր լսել նրանց տեսակետներն ու պատկերացումները եղածի ու ապագայի վերաբերյալ։ Երախտապարտ ենք Ավետիսյանների ընտանիքին հյուրընկալության և անկեղծ զրույցի համար»,- գրել է Նազարյանը: