Դեկտեմբերի 2-ին Վլադիմիր Պուտինի նախագահությամբ տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը: Նախատեսվում է կազմակերպության շրջանակում դաշնակցային փոխգործակցության, ՀԱՊԿ-ի շարունակական արդյունավետության բարձրացման հարցերի քննարկումը, ինչպես նաև մտքերի փոխանակություն միջազգային ու տարածաշրջանային անվտանգության արդիական խնդիրների վերաբերյալ` տեղեկացնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը:
Նստաշրջանի առանցքային որոշումները կգրանցվեն ամփոփիչ հռչակագրում և մի շարք այլ փաստաթղթերում: