• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ Պետք է պատժվեն նաև նրանք, ովքեր Քոչարյանին Ղարաբաղից բերեցին Հայաստան. Արշակյան Բաց հարթակ․ Պետք է... 20:35
Իրանի տնտեսության զարկերակները կտրելով՝ ԱՄՆ-ը չի հասնի իր նպատակներին. Մադանիզադե. «Հարևաններ» Իրանի տնտեսության զարկերակները կտրելով՝... 19:50
Օրը՝ 60 վայրկյանում | 25.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 25.08.2026 20:32
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Մենք՝ հայերս, պայքարում ենք մեր երեխաների ապագայի համար. Սիմոն Աբգարյան
Հասարակություն
14:2717 Հոկ, 2020

Մենք՝ հայերս, պայքարում ենք մեր երեխաների ապագայի համար. Սիմոն Աբգարյան

ԿԳՄՍ նախարարությունը ներկայացնում է ֆրանսահայ հայտնի դերասան Սիմոն Աբգարյանի՝ «Ֆիգարո» պարբերականում հրապարակած նամակն ամբողջությամբ: 

Հայ ժողովրդին սատարող նամակում, որը տպագրվել է ֆրանսիական հայրահայտ «Ֆիգարո» պարբերականում, ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը դատապարտել է Արցախի հանդեպ թուրք-ադրբեջանական ագրեսիան և մեղադրել էրդողանին, որ պանթյուրքական նկրտումներից ելնելով՝ դրդել է Ադրբեջանին հարձակվել Արցախի վրա։

Վեց ամիս առաջ արվեստասեր մի քանի ընկերների հետ Փարիզում հանդիպեցինք Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հետ: Քննարկումն անցավ հանգիստ, աշխատանքային, կառուցողական և ընկերական մթնոլորտում: Մենք ներկայացնում էինք մեր ծրագրերը՝ Ֆրանսիայի և Հայաստանի համագործակցության վերաբերյալ։ Մեկը խոսում էր գիտելիքների և փորձի փոխանակման մասին, մյուսը` համատեղ ֆիլմարտադրություն սկսելու եղանակներ գտնելու մասին: Ինչ վերաբերում է ինձ, ես նախարարին հայտնեցի Երևանում ևս մեկ միջազգային թատերական փառատոն անցկացնելու մտադրությանս մասին։ Նախատեսվում էր, որ ես պետք է հուլիսին այցելեի Երևան, սակայն համաճարակը փոխեց բոլորիս ծրագրերը։ Հիշում եմ, որ զրույցի ժամանակ նախարարին ասացի, որ իմ մոտեցումը ոչ թե զգացմունքային է, այլ կոնկրետ և պրագմատիկ։

​Արդեն տևական ժամանակ է, ինչ Ադրբեջանը թուրքական բանակի օգնությամբ լայնածավալ հարձակում է սկսել Արցախի և Հայաստանի վրա։ Եվրոպան և այլ երկրներ խաղաղության կոչ են անում, երբ Էրդողանը բարձրաձայն հայտարարում է, որ կանգնած է ադրբեջանցի կրտսեր եղբոր կողքին, և որ օգնության կհասնի ցանկացած ժամանակ և միջոցներով։ Ինչո՞ւ: Արդյո՞ք կրտսեր եղբոր հանդեպ սիրուց ելնելով, քանի որ նույն լեզվի կրողն են։ Այո՛, բայց ոչ միայն այդ պատճառով, այլ նույն բնազդով՝ ցեղասպանության բնազդով։ ​Այս ռասիստական հռետորաբանությունը՝ «Turkye über alles» մահացու այս բանաձևը խորապես արմատավորված է թուրքական քաղաքականության մեջ: Բոլոր ժամանակներում թուրքը, հերոսություն ասելով՝ հասկացել է անմարդկային դաժանություն, իսկ հայրենասիրությունն ընկալվել է որպես ֆաշիստական ազգայնականություն։

Հավատարիմ պանթյուրքիզմի իր մոլուցքին՝ Էրդողանը ինքնաթիռներ, անօդաչու թռչող սարքեր, տարատեսակ հրթիռներ, ինչպես նաև
սիրիացի, լիբիացի ջիհադիստներ Է ուղարկում Բաքու

​Ինչպես ցանկացած խելագար, այնպես էլ Էրդողանը աշխարհն ընկալում է միայն հակադրություններով՝ սպառնալիքի և հնազանդության, հաղթողի և պարտվածի, դավաճանի և հավատարիմի: Իր համաթյուրքական մոլուցքին հավատարիմ՝ նա Բաքու է ուղարկում ինքնաթիռներ, անօդաչու թռչող սարքեր, տարատեսակ հրթիռներ և սիրիացի, լիբիացի ջիհադիստների, որոնք մարդ էին սպանում Ֆրանսիայում և Եվրոպայում և, որպես Անկարայի մարտիկներ, զինած քրդերին դուրս մղեցին Քոբանիից և Աֆրինից:

Բայց ինչո՞ւ Իլհամ Ալիևը, ինչպես իր հայրը երեսուն տարի առաջ, օտարերկրյա վարձկանների օգնության կարիքն ունի։ Պատերազմի դաշտում առանցքայինը մոտիվացիան է, շահագրգռվածությունը, դա ձեզ կարող է հավաստել ռազմական մարտավարության ցանկացած փորձագետ: Հայերի շահագրգռվածությունը պարզ է՝ «Գոյատևել առանց նախապայմանի»: Ալիևը, ինչպես Էրդողանը, մոտիվացված է իր քաղաքական գոյատևմամբ, ոչ ավելին: Այս երկու մուլտիմիլիոնատերերի համար այս պատերազմը զուտ թուրք-թուրքական ինքնության հարց չէ։ Դա խայծ է, ծխածածկույթ, որը պետք է թաքցնի այն տնտեսական ճգնաժամը, որն ապրում են իրենց երկրների տնտեսությունները։ Բայց անմեղ մարդկանց արյունը հեղողը պիտի իմանա, որ դա արյուն է դառնալու իր գլխին։

Մենք հին ու հազարամյա ժողովուրդ ենք, մենք թույլ չենք և որտեղ էլ լինենք՝ Հայաստանում կամ Սփյուռքում, մեր ամբողջ ուժով ու զենքով կաջակցենք Արցախին՝ այն համարձակին, ով մշտապես և առանց ընդհատումների պահպանում է իր ներկայությունն
իր հնագույն բնօրրանում

Իհարկե, Էրդողանը հերքում է, որ այս պատերազմի հրահրողն ինքն է։ Ժխտողականությունը թուրքական դիվանագիտության պատմության մեջ մեծագույն զենքն է։ Բայց Անկարան շարունակում է իր նախորդների ոճով, միշտ նախապես հերքում է սպասվելիք հանցագործությունը. «Թուրքիան լինելու է իր ադրբեջանցի եղբայրների կողքին», սա նշանակում է`«Մենք կավարտենք 1915-ի աշխատանքը»։ Այս ամենն իրենց հայրերի հանցավոր տրամաբանության մեջ է։ ​Երբ նրան բռնացնում են փաստի վրա, ինչպես գողացող ձեռքը տոպրակում կամ, ավելի շուտ՝ ինքնաթիռի ղեկին, վրդովված, վիրավորվում է իր օսմանյան պատվի համար, ինչպես վատ դերասանը կվիրավորվեր։ Նա համառորեն հերքում է այն, ինչն ակնհայտ է: Նրա հանցագործության ապացույցները, այնուամենայնիվ, անջնջելի են՝ Սիրիայում, Լիբիայում, Կիպրոսում, Հունաստանում, այժմ ՝ Արցախում և կրկին Հայաստանում: ​Կան զանգվածային հանցագործությունների բազմաթիվ տեսարաններ, որոնք մատնանշում են նրա երկրի պատմությունը: Էրդողանի ծայրահեղ հպարտությունը անտեսում է բանականությունը, նա միայն ուժն է հասկանում: Եվ երբ Ֆրանսիան միջամտում է, նա նահանջում է: Ինչո՞ւ։ Քանի որ նրա ճնշումը ազդում է իրենից թույլ մարդկանց վրա: Բայց մենք՝ հնագույն և հազարամյա մարդիկ, թույլ չենք և որտեղ էլ լինենք՝ Հայաստանում կամ Սփյուռքում, մեր ամբողջ ուժով, բոլոր ձեռքերով կաջակցենք Արցախին, այն քաջին, որը միշտ և անդադար պահպանում է իր ներկայությունը իր հին բնօրրանում: Քարերը, քանդակված լինեն թե ոչ, կասեն այդ մասին: Այնտեղ, ինչպես Հայաստանում, տան դռները բաց են ճանապարհորդների համար, և երբ պետք է կերակրեն բազում մարդկանց, դռները բացվում են, վերածվում սեղանի: Հյուրընկալությունը մեր ժողովրդի պսակն է: Դա է, որ մեզ քաղաքակիրթ է դարձնում:

Ստալինը թաթարներին է մատուցում Արցախը՝ մեր հայրենիքի ծաղիկը, և մի՞թե պատմությունն այդտեղ կավարտվեր: Ո՛չ, մենք անջատողականներ չենք,
մենք մեր գետերն ենք, մեր դաշտերը, մեր անտառներն ու լեռները և
ցանկանում ենք խաղաղ ապրել

Ստալինը թաթարներին է մատուցել Արցախը՝ մեր հայրենիքի ծաղիկը, և մի՞թե պատմությունն այդտեղ կավարտվեր: Ո՛չ, մենք անջատողականներ չենք, մենք մեր գետերն ենք, մեր գետակները, մեր դաշտերը, մեր անտառներն ու լեռները և ցանկանում ենք խաղաղ ապրել: Եվ դո՛ւք, Արևմուտքի բարեկամներ, բացե՛ք ձեր գրքերը և հետ գնացեք մինչ մեծ պատմության ընթացքը, քանի որ ՀԻՆ «Հայաստանը» բոլոր քարտեզների և վկայությունների առանցքում է: Ադրբեջանը բռնի կերպով ներխուժել է այդ պատմության մեջ 1918 թվականին. նույնիսկ «Կոկա կոլա» ըմպելիքն ավելի հին է, քան այդ երկիրը։ Պատերազմ է: Այդպես է որոշել Անկարայի մարդը՝ իսլամական ջիհադի էմիրը: Եվ Նազիմ Հիքմեթի մայրենի լեզուն, որը դարձել է ազգային լեզու, հոգնում է ինքն իրեն ստելուց: Մագնա բռնապետերը չեն սահմանափակվում մեկ ստով: Նրանք համառորեն մխրճվում են հետաքրքրաշարժ շողոքորթության մեջ: Բանախոսը դիմում է ստին, կեղծարարը՝ ակտիվացնում է վախերը։ Պատերազմ է, այո՛, և աշխարհի մյուս կողմում աշխարհը զբաղված է համաշխարհային գործերով: Մեր երեխաները իրենց սիրո փոխարեն զենք են գրկում: Նրանք քսան տարեկան են, բայց նրանց աչքերը հազարավոր տարիների մասին են պատմում: Նրանք չեն ուզում աքսոր, որն ավելի սարսափելի է, քան պատերազմը, որ սպանում է մարդկանց: Նրանք չեն քայլի Դեր Զորի անապատներում: Նրանց դիակները չեն նետվի: Այո՛, սա պատերազմ է: Այսպես Ադրբեջանի փոխարեն որոշել են թուրքերը: Որտե՞ղ էր թաքնված այս ամբողջ ատելությունը, պարոնա՛յք: Ժամանակն էր, որ այն ջրի երես դուրս գար, և աշխարհը ձեզ տեսնի այնպիսին, ինչպիսին դուք կաք իրականում: Հրեշներ՝ թաթախված ատելության և դառնության մեջ, ագահ ամբիցիոզներ, որոնք չգիտեն կիսել: Իհարկե, ձեր ընտանիքները կարողություն ունեն: Բայց հե՛նց ձեր ժողովուրդը ձեզ կկախի, քանի որ եթե պատերազմն առաքինություն ունի, ապա դա գաղտնիքները ջրի երես բերելն է:

Մենք` հայերս, պայքարում ենք մեր երեխաների ապագայի համար՝
հիշելով մեր նահատակներին,
որոնք հրաժարվում են մահանալ երկրորդ անգամ

Չնայած ձեր գերժամանակակից զենքին, չնայած կրոնական շեշտադրումներով ձեր աղաղակումներին, չնայած ձեր՝ ամսական 2000 դոլարով վարձակալած ջիհադիստներին և նրանց՝ համարձակ որակող պիտակներին՝ դուք չեք շահի: Քանի որ դո՛ւք արդեն կորցրել եք: Վերցրե՛ք ձեր դիերն ու գնացե՛ք. հայերի հողը գիտելիքի, մեղրի ու վարդերի երկիր է: Դուք չգիտեք, թե ինչպես վարվել այդ սուրբ հողի հետ: Այստեղ կանայք թագուհիներ են, որ իրենց մեջ ուրախություն են կրում: Իսկ աղջիկները տղամարդուն հանձնվելու պարտադրանք չունեն: Այստեղ երաժշտությունն ու գինին անփոխարինելի դեղամիջոցներ են: Այստեղ մենք կարող ենք աղոթել այնպես, ինչպես ցանկանում ենք: Կարող ենք հավատալ կամ չհավատալ. ոչ ոք ոչինչ չի ասի: Քանի որ մենք պարզապես երկիր չենք, այլ խաչմերուկ, որտեղ հատվում է ամբողջ մարդկությունը: Մենք այստեղ դարեր շարունակ գործել ենք անդավաճան զմայլանքով՝ նույնիսկ մարտական ​​խստության պայմաններում: Եվ մենք ձեզ կընդդիմանանք նաև պարի միջոցով: Մենք մեծացել ենք առյուծների արգանդում. հիշե՛ք սա, նախքան գառների պես մեզ սպանդի ենթարկելու մասին մտածելը։ Բայց ամենից առաջ հիշեք, որ մենք չենք մոռանում 1915 թվականը, որից դասեր ենք քաղել: Այո՛, այսուհետ մենք գիտենք, որ աշխարհը զբաղվում է իր գործերով, և «ոչինչ» չի շեղի նրան: Եվ եթե այս «ոչինչ»-ն արժանի դարձներ մեզ նայելու, այն միշտ կարվեր ուշացած: Այս աշխարհի գիտակցությունները միշտ ջարդից հետո են գալիս` ուշացած: Նրանք միշտ գտնում են ճիշտ և պերճախոս բառեր, որ արդարացնեն իրենց հապաղումը: Հապաղումը, որը միակը չէր: Մենք` հայերս, որտեղ էլ ապրենք, գիտենք դա: Մենք պայքարում ենք մեր երեխաների ապագայի համար՝ հիշելով մեր նահատակներին, որոնք հրաժարվում են մահանալ երկրորդ անգամ....

Հ.Գ.- Ինչպես խոստացել էի, ընկերներիս հետ շուտով կգնամ Հայաստան` թատերական միջազգային նոր փառատոն հիմնելու համար:

Նշենք, որ ծագումով հայ, ֆրանսիացի դերասան, ռեժիսոր, «Actes sud papiers» հրատարակչության գրող, հրապարակախոս Սիմոն Աբգարյանն արժանացել է 2020 թվականի երեք «Մոլիեր» թատերական մրցանակին՝ «Ներկայացում և Հանրային թատրոնի լավագույն բեմադրություն», «Ֆրանկոֆոն կենդանի հեղինակ» անվանակարգերում:

Դիտումների քանակ260
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքը․ դատախազություն 10:3626 Օգս, 2026
  • Լուրեր 10։00 | Քոչարյանի և Սարգսյանի օրոք քաղաքացուց վրեժ են լուծել. ԱԺ փոխնախագահ 10:0026 Օգս, 2026
  • ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ 10:0026 Օգս, 2026
  • Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի մոտակա ձորում քաղաքացին ընկել, կոտրել է ոտքը 09:5226 Օգս, 2026
  • Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները. հայցադիմումներն ընդունվել են դատարանի վարույթ 09:4426 Օգս, 2026
  • Անահիտ Ցիցիկյան-100. հոբելյանական համերգ 09:3226 Օգս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ 09:0126 Օգս, 2026
  • Օրը սկսեցինք 30 կմ հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել 08:4726 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2626 Օգս, 2026
  • Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է 08:0826 Օգս, 2026
  • Հայաստանը Եվրամիությանն ավելի մոտ է, քան երբևէ. ԵՄ ընդլայնման հարցերով խոսնակ 01:0026 Օգս, 2026
  • Մեկնարկել է ISU JGP Riga 2026 գեղասահքի պատանիների Գրան Պրի մրցաշարը․ ովքեր են Հայաստանի պատվիրակները 00:3726 Օգս, 2026
  • 100 հազար դոլարով Երևանում 8.3 հեկտար հող, հերքո՞ւմ են դա. Ալեքսանյան 00:2426 Օգս, 2026
  • Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր 00:1926 Օգս, 2026
  • Հայաստանը երկրորդ ձեռքից շոր ուղարկելու տեղ չէ, այսօրվա Հայաստանը տեխնոլոգիաների երկիր է. Փաշինյան 00:0426 Օգս, 2026
  • Կատարվածը ոչ թե վրեժխնդրություն է, այլ իրավական գործընթաց. ԱԺ արտահերթ նիստը 23:4725 Օգս, 2026
  • Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված խմբավորումների լուծարման մասին․ SANA 23:3625 Օգս, 2026
  • Բռնության մթնոլորտում մեծացող երեխայի քունը, առողջությունը, հույզերն ու վարքը կրում են վախի և լարվածության հետևանքներ․ Հակոբյան 23:2325 Օգս, 2026
  • Տիրան Երիցյանը կսպասարկի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի նախնական փուլի հանդիպումները 23:0025 Օգս, 2026
  • Ցուցահանդեսի այցելուները՝ խաղի մասնակիցներ 22:4525 Օգս, 2026
  • Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը շարունակվում է 22:4025 Օգս, 2026
  • 22 անշարժ գույք, 13 ընկերությունում մասնակցություն, 19.5 մլրդ դրամ.բռնագանձման պահանջ՝ Քոչարյաններից 22:2725 Օգս, 2026
  • Կասեցվել է «Լոռի» ապրանքանիշի երկու տեսակի ըմպելիքների արտադրությունը 22:0925 Օգս, 2026
  • Հարցազրույց Թագուհի Ղազարյանի հետ 22:0025 Օգս, 2026
  • Հայկական գինու պատմությունը տպավորել է ֆրանսիացի գինեգործներին 21:5125 Օգս, 2026
  • Հայաստանը չի խոչընդոտի նոր մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր. Ալեն Սիմոնյան 21:3725 Օգս, 2026
  • Պոչուկի տերատոմա՝ նորածնի մոտ. այն բարեհաջող հեռացվել է 21:1825 Օգս, 2026
  • Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ 21:1325 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | «Պրծել են ձեր մաֆիայի ժամանակները»․ Փաշինյանը՝ Քոչարյանի և նրա թիմակիցների մասին 21:0025 Օգս, 2026
  • Զբոսաշրջության հեռանկարը՝ Շիրակում. թեժ քննարկում 20:5725 Օգս, 2026
  • Օգոստոս 25-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4925 Օգս, 2026
  • Թրամփը հանձնարարել է կրճատել Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունները 20:4125 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 25.08.2026 20:3225 Օգս, 2026
  • Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը 20:2325 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 25. 2026 20:1925 Օգս, 2026
  • Այսօր ձերբակալված 6 անձանց նկատմամբ կալանքի միջնորդություններ են ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան. Ռոբերտ Քոչարյանը դատարան կներկայացվի բժշկական հետազոտություններից հետո 20:1125 Օգս, 2026
  • 2026-ի հունվար-հունիսը՝ առանց սպանության դեպքի. քրեական իրավիճակը՝ Լոռիում 20:0225 Օգս, 2026
  • Ուկրաինան հրթիռների փոքր խմբաքանակ է ստացել Patriot համակարգերի համար. Զելենսկի 19:4725 Օգս, 2026
  • Բանակում մահվան դեպք չի արձանագրվել. ՊՆ 19:3625 Օգս, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում 19:2625 Օգս, 2026
  • Մենք արդեն աշխատում ենք Հայաստանը ԵՄ-ին ավելի մոտեցնելու ուղղությամբ. ԵՄ ընդլայնման հարցերով խոսնակ 19:0325 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Վարչապետն ԱԺ-ում անդրադարձել է եկեղեցու թեմային 19:0025 Օգս, 2026
  • Նոր զորահավաք անցկացնելու մասին պնդումները կեղծ են. Պեսկով 18:4325 Օգս, 2026
  • Զելենսկին Հայաստանի հետ ավելի սերտ համագործակցության հույս է հայտնել 18:1825 Օգս, 2026
  • ՆԳՆ ոստիկանությունը ուսումնական տարվա մեկնարկին ուժեղացված ծառայություն կիրականացնի․ տրվել են հանձնարարականներ 18:0925 Օգս, 2026
  • ՀԱՊԿ-ը չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական ոլորտում. ՌԴ ԱԳՆ 17:5625 Օգս, 2026
  • Արագածոտնի քրեական ոստիկանները թմրանյութի 122 փաթեթ են հայտնաբերել․ 27-ամյա երիտասարդը կալանավորվել է 17:3825 Օգս, 2026
  • Միացյալ Նահանգները պաշտոնապես հեռացրել է Սիրիան ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցանկից 17:2425 Օգս, 2026
  • Ոնց կարելի է սեփական քաղաքական շահի համար հաշվի չառնել, որ մարդը պահվում է Բաքվում. Վիլեն Գաբրիելյան 17:1525 Օգս, 2026
  • ՊԵԿ նախագահը ՀՀ նախագահին է ներկայացրել ռազմավարական պլանավորման հիմնական ուղղությունները 17:0425 Օգս, 2026
  • Լուրեր 17:00| Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար 17:0025 Օգս, 2026
  • ՀԱՊԿ խաղաղապահները չեն մտնելու ՀՀ, և ընդհանրապես խաղաղապահ չի մտնելու ՀՀ, որովհետև խաղաղությունը հաստատված է. Փաշինյան 16:5725 Օգս, 2026
  • Սարգիս Խանդանյանը և Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարը մտքեր են փոխանակել ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության օրակարգի վերաբերյալ 16:5425 Օգս, 2026
  • 2026 թ. հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում ՏԱՑ հավելաճը կազմել է 6.5 տոկոս 16:4625 Օգս, 2026
  • Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 16:3925 Օգս, 2026
  • Ազգային ժողովն ընդունեց ՀՀ կառավարության՝ 2026-2031 թվականների ծրագիրը 16:3725 Օգս, 2026
  • Ես հրահանգը տվել եմ Հանրապետության հրապարակում 2026-ի հունիսի 5-ին. Փաշինյանը՝ Քոչարյանի դեմ գործողությունների մասին 16:3525 Օգս, 2026
  • Ազգային ժողովի արտահերթ նիստ | ՈՒՂԻՂ 16:3025 Օգս, 2026
  • Ջրհեղեղների պատճառով Չինաստանի հարավում տասնյակ հազարավոր մարդիկ են տարհանվել 16:2825 Օգս, 2026
  • Քոչարյանին որպես կաշառք փոխանցվել է 2.6 մլրդ դրամ արժողությամբ 56 անշարժ գույք. ՀԿԿ 16:1725 Օգս, 2026
  • ՀՀ պետական պարտքը երբեք այնքան կայուն չի եղել, ինչքան այսօր է. Փաշինյան 16:0525 Օգս, 2026
  • Եթե ընդունի այդ օրակարգը, ես կնստեմ և իր հետ կքննարկեմ դա. Նիկոլ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին 15:4925 Օգս, 2026
  • Պետությանը պատճառվել է շուրջ 2.6 մլրդ դրամի վնաս. Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված ընկերությունների տնօրենները ձերբակալվել են 15:4425 Օգս, 2026
  • Կա՛մ մանդատները վայր դրեք ու զբաղվեք հեղափոխությամբ, կա՛մ աշխատեք. Փաշինյանը՝ ընդդիմությանը 15:4325 Օգս, 2026
  • 2026 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 32.8 մլրդ դրամ հավելուրդով 15:3125 Օգս, 2026
  • ՌԴ դեսպանը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակվելու առիթով 15:2425 Օգս, 2026
  • Նոր զորահավաքի մասին պնդումները կեղծ են. Պեսկով 15:1725 Օգս, 2026
  • Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ռոբերտ Քոչարյանին փոխակապակցված ընկերությունների տնօրենների նկատմամբ 15:1425 Օգս, 2026
  • Լաչինում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները 15:0525 Օգս, 2026
  • Չկա հիմնավորում՝ որտեղից այդ գումարը. Սիսակ Գաբրիելյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործի մասին 15:0225 Օգս, 2026
  • ՀՀ վարչապետի ամփոփիչ ելույթը. ԱԺ-ն քննարկում է Կառավարության 2026-31 թթ. ծրագիրը | ՈՒՂԻՂ 15:0025 Օգս, 2026
  • Եկեք պատասխանեք՝ ո՞նց է եղել, որ դուք միլիոնատեր եք դարձել. Ալեքսանյանը՝ Ռոբերտ Քոչարյանին ու նրա ընտանիքին առնչվող գործի մասին 14:5625 Օգս, 2026
  • ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 14:3925 Օգս, 2026
  • Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեում է. նրան մեղադրանք է ներկայացվել 14:1925 Օգս, 2026
  • Գևորգ Պապոյանն ու Իրանի դեսպանը քննարկել են հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացման հարցեր 14:1625 Օգս, 2026
  • Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Սեդրակ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի, Գագիկ Բեգլարյանի, Սամվել Մայրապետյանի և ևս 4 անձի նկատմամբ 14:0325 Օգս, 2026
  • Համատեղ ջանքերով ավելի կամրապնդենք առկա համագործակցությունը. Վահագն Խաչատուրյանը՝ Ուրուգվայի նախագահին 13:4725 Օգս, 2026
  • Ալեն Սիմոնյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցեր 13:4525 Օգս, 2026
  • Եկեք երեխաների հանգամանքը չշահարկենք․ Ալեքսանյանը՝ Լևոն Քոչարյանի տանը կատարված խուզարկության մասին 13:2625 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում Հայաստանը ստացել է 293 ռեադմիսիոն հայց՝ 13:2225 Օգս, 2026
  • Դուրս ենք գալիս գոյաբանական սպառնալիքների օրակարգից դեպի զարգացման օրակարգ. Կոնջորյանը՝ Կառավարության ծրագրի մասին 13:1425 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանին Հակակոռուպցիոն կոմիտեից շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց 13:1025 Օգս, 2026
  • Ընտանեկան բռնության դեմ պայքարի օրենսդրական նոր փուլը սկսված է. Աննա Հակոբյան 13:0725 Օգս, 2026
  • Իրանի տնտեսության զարկերակները կտրելով՝ ԱՄՆ-ը չի հասնի իր նպատակներին. Մադանիզադե 13:0425 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Հայտնի են Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների քրեական վարույթի մանրամասները 13:0025 Օգս, 2026
  • Պաշտոնեական լիազորությունների չարաշահում, առանձնապես խոշոր չափերով կաշառքի ստացում և փողերի լվացում. դատախազը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել 12:5725 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել. փաստաբան 12:4725 Օգս, 2026
  • Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 12:3825 Օգս, 2026
  • Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:2625 Օգս, 2026
  • ԱՄՆ-ը կարգելափակի Իրանի կառավարության և ԻՀՊԿ-ի ֆինանսավորման բոլոր աղբյուրները. Բեսենթ 12:2425 Օգս, 2026
  • Գյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնը 12:1125 Օգս, 2026
  • Ինչպես են Հակակոռուպցիոն կոմիտե տեղափոխում և ձերբակալում Ռոբերտ Քոչարյանին և Սեդրակ Քոչարյանին. ՀԿԿ-ն կադրեր է հրապարակել 12:0125 Օգս, 2026
  • ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0025 Օգս, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի ֆինանսաբանկային ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր 11:5925 Օգս, 2026
  • Զելենսկին բարձր է գնահատել Էրդողանի ջանքերը խաղաղության ուղղությամբ 11:5225 Օգս, 2026
  • Հայաստանն ու Ուրուգվայը միավորող ամուր բարեկամական հարաբերությունները շարունակաբար զարգանում և ամրապնդվում են. Նիկոլ Փաշինյան 11:4225 Օգս, 2026
  • Սիսակ Գաբրիելյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:3225 Օգս, 2026
  • Մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն 11:2225 Օգս, 2026
  • Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունները շարունակվում են 11:0425 Օգս, 2026
  • Ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ նախկին նախագահը, նրա որդին և հանցավոր սխեմաներում ներգրավված այլ անձինք. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնել 10:5525 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015