• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաքուն արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը. «Հարևաններ» Բաքուն արձագանքել է Իսրայելի... 20:25
Ռուս-ուկրաինական պատերազմ․ ո՞ւր է գնում գործընթացը Ռուս-ուկրաինական պատերազմ․ ո՞ւր է... 19:48
Օրը՝ 60 վայրկյանում | 29.06.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 29.06.2026 20:38
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 22:2916 Հոկ, 2020

Թշնամուն թույլ չենք տա ոտնակոխ անել մեր հողը, մեր հայրենիքը. վարչապետը հանդիպել է պահեստազորայինների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է պաշտպանության նախարարության N զորամաս և հանդիպել առաջնագիծ ուղևորվող պահեստազորայիններին:

Ողջունելով նրանց՝ վարչապետը նշել է. 

«Եղբայրնե՛ր, ես շատ կուզենայի, որ այսօր ձեր առաջ ելույթ ունենալով ասեի, որ այլևս կայունությունը և խաղաղությունը մեր հայրենիքում վերականգնված են, և հայրենիքն այլևս ձեր զինվորական ծառայության կարիքը չունի ու այլևս ունի կրկին ձեր քաղաքացիական ծառայության կարիքը:

Բայց դա ճշմարտություն չէր լինի, որովհետև մենք այսօր այստեղ ենք, դուք այսօր այստեղ եք, որովհետև հայրենիքը, այո՛, ունի ձեր և մեզնից յուրաքանչյուրի ծառայության կարիքը: Այսօր մենք գտնվում ենք մի այնպիսի իրավիճակում, որ մեզնից յուրաքանչյուրը պետք է մոռանա իր նախորդ՝ քաղաքացիական կարգավիճակը, և մենք ամբողջ ազգով պետք է զինվորագրվենք Հայրենիքի պաշտպանության գործին:

Բայց ես ուզում եմ, որ դուք լավ իմանաք, թե ինչով եք զբաղված լինելու՝ ձեր տներից հարյուրավոր կիլոմետրեր հեռանալով, ձեր երեխաներից հարյուրավոր կիլոմետրեր հեռանալով, ձեր հարազատներից հարյուրավոր կիլոմետրեր հեռանալով: Դուք կանգնած եք լինելու ձեր երեխաների, ձեր հարազատների, ձեր կանանց, ձեր ծնողների, ձեր շեմի և ձեր օջախի պաշտպանության դիրքերում: Այնտեղ, որտեղ դուք գնալու եք՝ հնարավոր է ձեր շուրջը նայելով ոչ մի ծանոթ ծառ և ոչ մի ծանոթ թուփ չտեսնեք, բայց իրականում դուք կանգնած եք լինելու ձեր երեխաների ննջարանների դռների առաջ, ձեր սեփական ննջարանների դռների առաջ, ձեր երեխաների դպրոցների առաջ, որովհետև դուք գնում եք այնտեղ՝ Հայրենիքը պաշտպանելու, որպեսզի կարիք չլինի ձեր Հայրենիքը պաշտպանել: Դուք գնում եք այնտեղ՝ ձեր ննջարանները պաշտպանելու, ձեր ննջարանների մուտքերը պաշտպանելու, ձեր շքամուտքերը պաշտպանելու, ձեր շենքերը պաշտպանելու, ձեր բակերը պաշտպանելու: Եվ մենք ասում ենք՝ թշնամուն թույլ չենք տա ոտնակոխ անել մեր հողը, մեր Հայրենիքը, մեր սահմանները:

2016 թվականի գարնանը ես կանգնած եմ եղել ճիշտ այն տեղում, որտեղ դուք եք կանգնած: 2016 թվականին, երբ ես որոշում եմ կայացրել, որ որպես կամավոր պետք է մեկնեմ Հայրենիքը պաշտպանելու՝ դա տեղի է ունեցել ընդամենը պահի, ակնթարթի տակ: Երբ առավոտյան արթնացել եմ և տեսել իմ դեռևս մի տարին չբոլորած դստերը քնած՝ ասել եմ, որ պիտի գնամ նրա խաղաղ քունը պաշտպանելու, և եթե պետք լինի, ես պիտի զոհվեմ հանուն Հայրենիքի, որպեսզի իմ երեխան, իմ հարևանի երեխան, իմ ընկերոջ երեխան, իմ եղբոր երեխան ապրեն և հաղթեն: Եվ մենք չենք ընկրկի, մենք չենք նահանջի, մենք չենք հանձնվի և կկանգնենք մեր Հայրենիքի պաշտպանության դիրքերում:

Ես ուզում եմ մենք հստակ արձանագրենք, խոսենք նաև աշխարհում տիրող իրավիճակի մասին: Այսօր շատ են հարց տալիս, թե արդյոք մենք աշխարհում ունե՞նք բարեկամներ: Ես ձեզ ուզում եմ հավաստիացնել՝ այո՛, մենք աշխարհում ունենք բարեկամներ, բայց այդ բարեկամները մեր փոխարեն չեն որոշելու: Բայց ես ուզում եմ ասել, որ այդ բարեկամները, աշխարհի մեր բարեկամները կպաշտպանեն մեր ընտրությունը: Եթե մենք որոշենք պարտվել՝ նրանք կպաշտպանեն պարտվելու մեր ընտրությունը: Եթե մենք որոշենք հաղթել՝ նրանք կպաշտպանեն հաղթելու մեր որոշումը: Եվ ես համոզված եմ, գիտեմ, որ մենք՝ որպես հազարամյա ժողովուրդ, ունենք կամք այսօր այստեղ այդ ամենադժվար որոշումը կայացնելու, և այդ դժվար որոշումը՝ հաղթելու որոշումն է: Ձեզ խնդրում եմ, կոչ եմ անում, պահանջում եմ, որ դուք այստեղից մեկնեք՝ հաղթանակը ձեր սրտի մեջ պահած, հաղթանակը ձեր մտքում պահած, հաղթանակը ձեր հոգում պահած: Հիշեք, որ դուք կռվում եք հանուն ձեր երեխաների, որ դուք պաշտպանում եք ձեր տները, ձեր ննջարանները, ձեր թաղերը, ձեր շենքերը, ձեր ինքնությունը, ձեր արժանապատվությունը, ձեր տղամարդկությունը և դուք կհաղթեք, և մենք կհաղթենք:

Հայ ժողովուրդը Երկիր մոլորակի վրա պիտի գոյություն ունենա հավիտյան: Մենք այսօր գոյություն ունենք այն հաղթանակների շնորհիվ, որ հազար տարի առաջ կռել են, կոփել են և պահել են մարդիկ՝ սեփական զրկանքների գնով: Եվ մենք այսօր կերտում ենք ոչ միայն մեր այսօրվա, այլև մեր հազար տարվա ապագան: Եվ դուք հիշեք, որ ահա այս առաքելության կրողներն եք, պատմության կրողներն եք: Եվ ես կրկին ուզում եմ ասել, որ Հայաստանի, հայ ժողովրդի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դո՛ւ ես, և այդ մեկ մարդը դո՛ւ ես, և այդ մեկ մարդը դո՛ւ ես, և այդ մեկ մարդը դո՛ւ ես, և այդ մեկ մարդը դո՛ւ ես, և այդ մեկ մարդը դո՛ւ ես: Եվ եթե ամեն մեկս այսպես մոտենանք մեր առաքելությանը՝ մենք կլինենք անպարտելի և մենք կհաղթենք, եթե մեզնից յուրաքանչյուրը հասկանա, որ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը ինքն է:

Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ, հավատում եմ բոլորիդ և յուրաքանչյուրիդ, հավատում եմ, որ դուք հերոս եք, հավատում եմ, որ դուք հաղթող եք, հավատում եմ, որ դուք արժանապատվորեն պաշտպանելու եք ձեր երեխաների, մեր երեխաների ապագան:

Եվ ուրեմն,
կեցցե՛ ազատությունը,
կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,
կեցցե՛ Արցախի Հանրապետությունը,
կեցցե՛ հայկական Սփյուռքը,
կեցցե՛ Հայոց բանակը և կեցցե՛ հայ ժողովրդի հաղթանակը:


Փառքո՛վ ծառայեք, փառքո՛վ հաղթեք, շնորհակալ եմ բոլորիցդ»:

Դիտումների քանակ860
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • ՆԳՆ-ն ներկայացրել է ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը 22:1229 Հնս, 2026
  • Հարցազրույց Ներսես Երիցյանի հետ 22:0529 Հնս, 2026
  • Հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է ՀՀ շահից. Փաշինյան 21:5729 Հնս, 2026
  • Հայաստանում դիզվառելիքի դեֆիցիտ չկա․ Գևորգ Պապոյան 21:4929 Հնս, 2026
  • Ինձնից կախված ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ այդ վստահությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ փոխնախագահի թեկնածու 21:3129 Հնս, 2026
  • Մաքսանենգություն՝ ՊԵԿ պաշտոնյաների օժանդակությամբ 21:1529 Հնս, 2026
  • Լուրեր 21:00 | ԱԺ փոխնախագահների թեկնածուներից մինչև Պուտինի հետ հանդիպում. վարչապետի անդրադարձը 21:0029 Հնս, 2026
  • Յունիս 29-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5929 Հնս, 2026
  • «Առողջ մոլորակ, առողջ երեխաներ». միջոցառում COP17-ին ընդառաջ 20:5429 Հնս, 2026
  • Թրամփը հաստատել է, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները տեղի կունենան Դոհայում՝ երեքշաբթի 20:4929 Հնս, 2026
  • Սպիտակի որոշ հասցեներում, Լոռի Բերդ բնակավայրում գազանջատումներ կլինեն 20:4529 Հնս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 29.06.2026 20:3829 Հնս, 2026
  • Եվրամիությունը մտադիր է շարունակել աջակցությունը Լիբանանին. Անուար ալ Անունի 20:3329 Հնս, 2026
  • «Կրթությունը և փիլիսոփայությունը». միջազգային գիտաժողով ՀՊՄՀ-ում 20:2829 Հնս, 2026
  • Վենեսուելայի ափերի մոտ գրանցվել է ևս մեկ երկրաշարժ 20:2329 Հնս, 2026
  • «Գործընկերություն հանուն Սյունիքի» ծրագրի միջոցով մարզի ավելի քան 850 բնակչի կյանքի որակը փոխվել է 20:1829 Հնս, 2026
  • Քննարկվել են դեպի Ֆրանսիա հայկական արտադրանքի արտահանման մեծացման հնարավորությունները 20:1329 Հնս, 2026
  • Որոշվել է երկու ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժը. ՆԳՆ 20:0729 Հնս, 2026
  • Երևանում երկրորդ անգամ անցկացվեց Պետրենկոյի «Դիրիժորական ակադեմիան» 20:0329 Հնս, 2026
  • Բերդ քաղաքում ջրանջատում կլինի 19:5629 Հնս, 2026
  • Գործարկվել է առողջապահության նախարարության նոր կայքը 19:5029 Հնս, 2026
  • Ակնկալում ենք, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կցուցադրի Եվրոպայի պաշտպանությունն ամրապնդելու ուժեղ քաղաքական կամք. Էրդողան 19:4429 Հնս, 2026
  • ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը 19:3729 Հնս, 2026
  • Խորապես մտահոգիչ է «Երեխաները և զինված հակամարտությունները» թեմայով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վերջին զեկույցում արտացոլված պատկերը․ Պարույր Հովհաննիսյան 19:3429 Հնս, 2026
  • Ինքնաթիռի աղետ Ֆրանսիայում. կա 11 զոհ 19:2829 Հնս, 2026
  • Վերանայումներ՝ ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ծրագրում. 6911 ընտանիք արդեն հավաստագիր ունի 19:2129 Հնս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յունիս 29. 2026 19:1429 Հնս, 2026
  • Մխիթար Հայրապետյանը ԱՄՆ դիվանագետի հետ քննարկել է տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցեր 19:0529 Հնս, 2026
  • Լուրեր 19:00 | Հայաստանը շարժվում է դեպի ածխածնազերծ էներգետիկ համակարգ. քննարկում Կառավարությունում 19:0029 Հնս, 2026
  • Սյունիքի բոլոր յոթ համայնքներում մշակվել են համայնքային սոցիալական պլաններ, ստեղծվել և փորձարկվել են նոր սոցիալական ծառայություններ 18:5629 Հնս, 2026
  • Հայաստանը զարգացնում է բազմավեկտոր արտաքին քաղաքականություն․ ԱԳ փոխնախարարի ելույթը Դուբրովնիկում 18:4429 Հնս, 2026
  • Գերմանիայի Շտադե քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով կան զոհեր 18:3629 Հնս, 2026
  • ՄԻՊ-ը ԱՄԿ ներկայացուցչի հետ քննարկել է աշխատանքային իրավունքների պաշտպանության խնդիրները 18:2729 Հնս, 2026
  • Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը աշխատանքային այցով մեկնել է Կորեա 18:1829 Հնս, 2026
  • ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է Ռուսաստանի մասնակցության հնարավորությունը «Թրամփի ուղուն» 18:0929 Հնս, 2026
  • Հայտնաբերվել է 475 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 18:0129 Հնս, 2026
  • Պակիստանը հայտնել է սահմանային գործողության ընթացքում 29 զինյալի ոչնչացման մասին. Reuters 17:5129 Հնս, 2026
  • Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 2–ին աշխատանքային այցով կժամանի Հայաստան 17:4029 Հնս, 2026
  • Ժամանակակից մարտահրավերները պահանջում են սահմանների համալիր կառավարում․ ՆԳ նախարար 17:3629 Հնս, 2026
  • Քննարկվել են Հայաստանում կանաչ ջրածնի արտադրության զարգացման հեռանկարները 17:2529 Հնս, 2026
  • Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան 17:1229 Հնս, 2026
  • Լուրեր 17:00 | 21 մլն դրամի հեռախոսների մաքսանենգություն․ մեղադրյալների թվում՝ ՊԵԿ երեք պաշտոնյա 17:0029 Հնս, 2026
  • Երթևեկության փոփոխություն Երևանում․ Վահրամ Փափազյան փողոցում կարգելվի կանգառը 16:5829 Հնս, 2026
  • Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունները կարգավորել են Ակտաուի մոտ տեղի ունեցած աղետի հետևանքները 16:5529 Հնս, 2026
  • «STEP ai – արհեստական բանականություն» ուսումնական ծրագրի առաջին շրջանավարտները ստացել են ավարտական հավաստագրերը 16:4429 Հնս, 2026
  • Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի երեք արտադրատեսակների արտադրությունը 16:3029 Հնս, 2026
  • Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Ցեղասպանության ճանաչմանը 16:1729 Հնս, 2026
  • Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտել 16:0529 Հնս, 2026
  • ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը 15:5329 Հնս, 2026
  • Մասիսում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել 15:4229 Հնս, 2026
  • Իրանը պատրաստ է անվտանգության երկխոսությանը Պարսից ծոցի երկրների հետ. Արաղչի 15:3129 Հնս, 2026
  • Գեղարքունիքի մարզում մեկնարկել է 2026 թվականի ամառային զորակոչը 15:2229 Հնս, 2026
  • Կացարաններից մինչև ջրավազաններ․ ամփոփվել են ՄԱԶԾ-ի երկամյա ծրագրի արդյունքները 15:0629 Հնս, 2026
  • Լուրեր 15:00 | Խոստումը դեռ չի կատարվել․ Կարապետյանը շարունակում է մնալ երեք երկրի քաղաքացի 15:0029 Հնս, 2026
  • Զվարթնոցի տաճարի ու 12 վանքերի մանրակերտերը կնորոգվեն ու կզինվեն պաշտպանական տեխնոլոգիաներով 14:5129 Հնս, 2026
  • «Ջեյ Թի Այ Արմենիա» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 437 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 14:3829 Հնս, 2026
  • Ավստրիայի երկրորդ խոշորագույն քաղաքը քվեարկել է կոմունիստների օգտին 14:2629 Հնս, 2026
  • Առաջիկա օրերը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով 14:1329 Հնս, 2026
  • Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է արտահանման ոլորտի պետական աջակցության գործող ծրագրերը 14:0129 Հնս, 2026
  • Իրանը և ԱՄՆ-ն կրկին խոստանում են չհարձակվել միմյանց վրա. Axios 13:5029 Հնս, 2026
  • Հետաքրքիր գտածոներ, այդ թվում բացառիկ արժեք ներկայացնող՝ Թամար թագուհու մետաղադրամը Ամբերդի ամրոցում 13:3529 Հնս, 2026
  • Արարատի մարզի պարեկները գիշերային ծառայության ընթացքում հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենա 13:2229 Հնս, 2026
  • Մեկ շաբաթում ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 722 դեպք, որից 267-ը՝ արտակարգ․ ՓԾ ամփոփում 13:0929 Հնս, 2026
  • Լուրեր 13։00 | Եվրոպան ուժեղանում է իր մոտիկ և հեռու գործընկերների հետ. ԳԴՀ ԱԳ նախարարն անդրադարձել է ՀՀ-ին 13:0029 Հնս, 2026
  • Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել 12:5729 Հնս, 2026
  • Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է, 69-ը՝ վիրավորվել 12:4329 Հնս, 2026
  • Չաղ Ռուստամի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 12:3429 Հնս, 2026
  • Ադրբեջանը մտահոգիչ է համարել Իսրայելի կառավարության որոշումը 12:2129 Հնս, 2026
  • Հրդեհ Կապուտան բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը 12:1229 Հնս, 2026
  • Տոկունության առումով ոգեշնչման աղբյուր է Հայաստանը. Յոհան Վադեֆուլ 12:0329 Հնս, 2026
  • ԿԳՄՍ պատվիրակությունն Իտալիայում ներկայացրել է կրթության բարեփոխումների ընթացքն ու առաջնահերթությունները 11:5029 Հնս, 2026
  • Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել 11:3929 Հնս, 2026
  • ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչները մասնակցել են Ս․Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումին 11:2329 Հնս, 2026
  • Միջազգային ներդրողներին ներկայացվել են Հայաստանի մակրոտնտեսական հեռանկարներն ու բարեփոխումները 11:0929 Հնս, 2026
  • Օրհուսի կոնվենցիայի կողմերի աշխատանքային խմբի նստաշրջանին են ներկայացվել COP17-ի անցկացման նախապատրաստական աշխատանքները 10:5829 Հնս, 2026
  • Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին 10:3629 Հնս, 2026
  • Լուրեր 10։00 | Որևէ ուժ չի վիճարկել ընտրակաշառքի մասին տեսագրությունների իսկությունը | 29.06.2026 10:0029 Հնս, 2026
  • Անքորիջիում իսկապես որևէ համաձայնություն չի եղել․ Պուտին 09:5129 Հնս, 2026
  • Կանանց նկատմամբ առկա կարծրատիպերը խոչընդոտում են կանանց և աղջիկների իրավունքների ու բռնության զոհերի շահերի պաշտպանությանը․ ՄԻՊ 09:4829 Հնս, 2026
  • Սուրենավանի մոտակայքում «Նիսան»-ը բախվել է քարին և բռնկվել․ հայտնաբերվել է երեք այրված դի 09:3029 Հնս, 2026
  • ԻՀՊԿ-ն հրթիռային և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գործողություններ է իրականացրել՝ ի պատասխան ԱՄՆ հարվածների 09:2229 Հնս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում 08:5929 Հնս, 2026
  • Վիրավոր արագիլը տեղափոխվել է կենդանաբանական այգի 08:3629 Հնս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2229 Հնս, 2026
  • Դեսպան Մկրտչյանն ու Քաննինգհեմը անդրադարձել են հազվագյուտ և կրիտիկական հանքանյութերի ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության զարգացման հնարավորություններին 08:0329 Հնս, 2026
  • Չարամիտ քայլ. Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատմանը 00:4129 Հնս, 2026
  • Ներգաղթը նպաստում է Հայաստանի տնտեսական ակտիվությանը 22:4028 Հնս, 2026
  • ՀՀ-ԵՄ, ՀՀ-ԵԱՏՄ. մարտահրավերներ և հնարավորություններ. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 21:5128 Հնս, 2026
  • Ժողովուրդը կարողացել է հաղթահարել ժողովրդական կարգի տապալման փորձը. Սրբուհի Գալյանը՝ ՍԴ-ում 21:5028 Հնս, 2026
  • Եվրոպան ընդգրկած պատմական շոգի ալիքը շարունակել է գրանցել նոր ռեկորդներ. Լևոն Ազիզյան 21:4628 Հնս, 2026
  • Ցավով տեղեկացա առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Անահիտ Ավանեսյան 21:0928 Հնս, 2026
  • Լուրեր | Կեղծ նարատիվներ. Մոսկվան ուղղորդում է, հայաստանյան ընդդիմությունը՝ գեներացնում 21:0028 Հնս, 2026
  • Հայցեր երեք երկրում՝ տարբեր երկրի քաղաքացիությամբ. կհրաժարվի՞ Կարապետյանը ՌԴ և Կիպրոսի անձնագրերից 20:5928 Հնս, 2026
  • 300.000 ադրբեջանցիների վերադարձ. ո՞րն է ՀՀ-ում էմոցիոնալ տագնապ առաջացնող կեղծ նարատիվների շարժառիթը 20:2028 Հնս, 2026
  • Էստոնիայում կանցկացվի հայկական արտադրանքի ցուցահանդես | Հարցազրույց Փիրուզա Հարությունյանի հետ 19:5428 Հնս, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 28.06.2026 19:2028 Հնս, 2026
  • Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը 18:2328 Հնս, 2026
  • Մալաթիա-Սեբաստիայի Սուրբ երրորդություն եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. Փաշինյան 16:1728 Հնս, 2026
  • Ծանրամարտի ֆեդերացիայի մարզչական շտաբի նիստին որոշվել է վերանայել և թարմացնել ՀՀ ծանրամարտի ռեկորդների հաշվառման կարգը 16:0928 Հնս, 2026
  • Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ 16:0228 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015