Ղրղըզստանում զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին երկրի իշխանությունները Բիշքեկում պարետային ժամ են հայտարարել՝ տեղեկացնում է РИА Новости-ն:
Հրամանագրի համաձայն՝ քաղաքում արգելված են նաև հանրահավաքներն ու ցույցերը: Պարետային ժամը տարածվում է բոլոր քաղաքացիների վրա, բացառությամբ պետական և համայնքային ծառայողների:
Ավելի վաղ երկրի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովն արտակարգ դրություն էր մտցրել Բիշքեկում հասարակական-քաղաքական բարդ իրավիճակի պատճառով:
Ղրղըզստանի խորհրդարանի ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո երկրում զանգվածային բողոքի ակցիաներ էին կազմակերպվել: Իրավապահների ու ցուցարարների միջև բախումների ժամանակ տուժել էր ավելի քան 1200 մարդ, մեկը մահացել էր: