Եվրամիությունը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալությունն անվանել է ոչ լեգիտիմ: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru կայքը:
Եվրոպական կառույցի ղեկավարները հավաստիացնում են, որ Բելառուսի իշխանությունների այդ քայլն է՛լ ավելի է խորացրել հանրապետությունում ծագած ճգնաժամը: Ավելի վաղ այս թեմային է անդրադարձել նաև Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը: Դոմինիկ Ռաաբը հայտնել էր, որ ընտրախախտումներով Ալեքսանդր Լուկաշենկոն ավելի շատ է հեղինակազրկվել:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին առաջինն անօրինական է ճանաչել Սլովակիան: Նույն կարծիքն են հայտնել նաև Գերմանիան, Ուկրաինան, ԱՄՆ-ն ու Կանադան:
Հիշեցնենք, որ Լուկաշենկոյի երդմնակալության գաղտնի արարողությունը տեղի էր ունեցել նախօրեին Մինսկի Անկախության պալատում: Արարողությունը չի հեռարձակվել ո՛չ հեռուստատեսությամբ և ո՛չ էլ ռադիոյով: