Թասմանիայի արևմտյան ծովափերին ափ նետված 270 կետերի 1/3-ը սատկել է: Այս մասին հայտարարել են Ավստրալիայի իշխանությունները:
Դեպքի վայր ժամանած փրկարարական խմբերին հաջողվել է ազատել 25 կաթնասունի: Փրկարարական աշխատանքները դեռևս շարունակվում են երեք տարբեր ուղղություններով:
Փրկարարների աշխատանքի արդյունավետությունը կախված է ջրում հայտնվելուց հետո կենդանիների վարքագծից: