Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում բերման է ենթարկվել «Վերջին կտակարանի եկեղեցի» աղանդավորական կազմակերպության առաջնորդը: Կրոնական կազմակերպությունը հայտնի է նաև որպես «Վիսսարիոնի համայնք» անունով:
Բերման ենթարկված առաջնորդ Սերգեյ Տորոպը հայտարարել է, որ ինքը Հիսուս Քրիստոսի վերամարմնավորումն է: Բերման են ենթարկվել նաև կազմակերպության մյուս առաջնորդները:
Աղանդավորական խմբի ղեկավարները բերման են ենթարկվել Ռուսաստանի հատուկ նշանակության ուժերի իրականացրած օպերատիվ գործողությունների արդյունքում, որին ներգրավված են եղել շտապօգնության մեքենաներ, ուղղաթիռներ ու զինված մարդիկ:
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ աղանդավորական կազմակերպությունը հոգեբանական ճնշումների միջոցով գումար է շորթել իր հետևորդներից: