ԱՄԷ-Իսրայել հարաբերությունների կարգավորմանը միտված համաձայնագրի կնքումը, կանգնեցնելով հրեական պետության կողմից պաղեստինյան տարածքների բռնակցումը, կայունություն ու խաղաղություն կհաստատի տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտգործնախարարը ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպմանը: Թեմային է անդրադարձել Al Arabiya-ն:
ԱՄԷ-ի ու ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդիպմանը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Մերձավոր Արևելքում խաղաղության ու անվտանգության ապահովմանը, հակաահաբեկչական պայքարին վերաբերող հարցեր: