Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումն իսրայելա-պաղեստինյան հակամարտության «հանգուցալուծումը չի կարող լինել»: Այս մասին տեղեկացրել է կատարցի պաշտոնյաներից մեկը՝ հավելելով, որ պաշտոնական Դոհան չի միանա Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունները կարգավորող արաբական մյուս երկրներին՝ գրում է Al Jazeera-ն:
«Չենք կարծում, որ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումն այս հակամարտության առանցքն է, հետևաբար՝ չի կարող դրա լուծում լինել»,- հայտնել է Կատարի արտգործնախարարի խոսնակը: