Ռուսաստանի էներգետիկայի փոխնախարար Անատոլի Տիխոնովը ձերբակալվել է երկու ամսով՝ մինչև նոյեմբերի 8-ը: Այս մասին տեղեկացնում է Kommersant.ru կայքը:
Ռուս պաշտոնյան մեղադրվում է առնվազն 603 մլն ռուբլու յուրացման համար: Այս գործի շրջանակում կան նաև այլ ձերբակալվածներ, այդ թվում՝ փոխնախարարի խորհրդականը:
Ի դեպ, նախքան բերման ենթարկվելը ՌԴ էներգետիկայի փոխնախարարը փորձել է փախուստի դիմել:
Բարձրաստիճան պաշտոնյայի փաստաբանները պնդում են, որ Տիխոնովն անմեղ է: