Ֆրանսիայի ամբողջ տարածքում դանակահարվել կամ սպանվել են տասնյակ ձիեր: Եվրոպական երկրում այս կենդանիների նկատմամբ բռնությունների բազմաթիվ դեպքերի գործով հետաքննություն է սկսվել: Այս մասին հայտարարել են Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունից՝ փոխանցում է Euronews-ը:
Դեպքերի կապակցությամբ հարուցվել է ավելի քան 150 գործ, կան բազմաթիվ ձերբակալվածներ: Դանակահարության զոհ դարձած 153 ձիերից 30-ը կամ սատկել են, կամ չափազանց լուրջ վնասվածքներ են ստացել: Շատ կենդանիների մարմինները պարզապես խեղվել են: