Այս տարի ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում անտառային հրդեհների ճարակ է դարձել ռեկորդային թվով անտառածածկույթ: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Ամերիկյան նահանգի ամբողջ տարածքում ոչնչացել է ավելի քան 2 միլիոն ակր տարածք: Կալիֆոռնիայում այժմ ռեկորդային շոգ եղանակ է:
Լոս Անջելեսում կիրակի ամենաբարձր ջերմաստիճանն է գրանցվել՝ 49.4 աստիճան ըստ Ցելսիուսի: Չնայած օդի ջերմաստիճանը նվազել է, այնուամենայնիվ ուժգին քամիները նպաստում են հրդեհների տարածմանը:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 14 հազար հրշեջ՝ փորձելով մարել կրակի 24 օջախ: Այրվել է 3300 կառույց, այդ թվում՝ բնակելի տներ, մահացել է 8 մարդ: