Եվրոպայում յուրաքանչյուր ութերորդ մահվան պատճառը բնապահպանական աղտոտվածությունն է: Նոր զեկույցով է հանդես եկել Շրջակա միջավայրի եվրոպական գործակալությունը՝ փոխանցում է Euronews-ը:
Կլիմայական փոփոխությունների պատճառով օդի աղտոտվածությունն ու տապը լուրջ հարված են խոցելի խմբերի առողջությանն ու ինքնազգացողությանը:
Շրջակա միջավայրի եվրոպական գործակալության ներկայացուցիչը նշել է, որ բնակչության առողջության ու շրջակա միջավայրի իրավիճակի միջև անմիջական կապ կա: Մասնագետները նշել են, որ հոգ տանելով մեր մոլորակի մասին՝ մենք փրկում ենք ոչ միայն էկոհամակարգը, այլ նաև՝ մարդկանց, հատկապես, խոցելի խմբում հայտնվածների կյանքը: