Ավստրիայում ձերբակալվել է արքայազն Էռնստ Ավգուստ V-ը՝ սպասուհու հասցեին հնչեցրած սպառնալիքների ու գույքի վնասման պատճառով՝ փոխանցում է ավստրիական Kronen Zeitung թերթը:
Պարբերականը գրում է, որ երկրի իրավապահները շրջափակել են Հաննովերի տոհմի 66-ամյա ղեկավարի՝ Վերին Ավստրիայում գտնվող որսորդական տնակը: Ոստիկանները դեպքի վայր են ժամանել, երբ Էռնստ Ավգուստ V-ի սպասուհին բողոք է ներկայացրել: Արքայազնը սպասուհուն ու նրա ամուսնուն սպառնացել է մարդասպաններ ուղարկել նրանց հետևից, եթե նրանք տանն անաղմուկ չշարժվեն: