Իրանի արևմուտքում քլորով բալոնի պայթյունի հետևանքով թունավորվել է 217 մարդ: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը՝ հղում անելով Mehr-ին:
ISNA-ի տվյալներով՝ բալոնները գտնվելիս են եղել բեռնատարի թափքում, դրանցից մեկը դեռևս անհայտ պատճառներով պայթել է փոխադրման ժամանակ:
Դեպքը տեղի է ունեցել Իլամ նահանգի Զանջիր բնակելի կետում:Տեղում աշխատում են փրկարարները: Զոհերի մասին տվյալներ չկան: