• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
ԱՄՆ փոխնախագահի այցը Հայաստան. Մեծ բանավեճ ԱՄՆ փոխնախագահի այցը Հայաստան.... 21:59
Չքաղաքականացնե՜լ. Գագիկ Սուրենյանի հետ Չքաղաքականացնե՜լ. Գագիկ Սուրենյանի հետ 17:35
Այլ հայացք Նախիջևանի ինքնավարությանը Այլ հայացք Նախիջևանի ինքնավարությանը 15:02
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 15:0705 Սեպ, 2020

Դեպի ապագա տանող ճանապարհը պետք է հիմնված լինի մեր հաջողությունների և ձեռքբերումների վրա. նախագահ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Արաբական Միացյալ Էմիրությունների և ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպության (UNIDO) համանախագահությամբ կազմակերպված՝ Արտադրության և ինդուստրացման գլոբալ գագաթնաժողովին (GMIS2020):

Միջազգային հեղինակավոր այս գագաթնաժողովն այս տարի անցկացվել է սեպտեմբերի 4-5-ը՝ առցանց եղանակով և համախմբել համաշխարհային ավելի քան 90 առաջնորդների, ինչպես նաև միջազգային խոշոր ընկերությունների ղեկավարների՝ քննարկելու համար հետհամավարակային ժամանակաշրջանում երկրների կողմից տնտեսությունների վերականգնման հնարավորությունները:

Գագաթնաժողովին մասնակցել և բացման խոսքով հանդես է եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, բանախոսների թվում են եղել նաև Բրազիլիայի, Անգոլայի, Կամբոջայի, Գանայի նախագահները, Հորդանանի թագաժառանգը:

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել գագաթնաժողովի՝ «Վերականգնելով բարեկեցությունը հետհամավարակային աշխարհում» խորագրով քննարկմանը:

Քննարկումը վարող՝ CNN-ի հայտնի մեկնաբան Ջոն Դեֆտերիոզը, դիմելով Հայաստանի նախագահին, նշել է, որ գագաթնաժողովում խոսվում է 4-րդ արդյունաբերական հեղափոխության մասին, իսկ Արմեն Սարգսյանը բազմիցս է ասել, որ 21-րդ դարում մարդկությունը մուտք է գործել սրընթաց հեղափոխության փուլ: Նա Հայաստանի նախագահին առաջարկել է խոսել համաշխարհային տնտեսության վրա դրա ազդեցության մասին:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ խոսքը միայն հեղափոխության մասին չէ, մարդկությունը մեծ փոխակերպումների փուլ է ապրում: «Ֆրենսիս Ֆուկույաման խոսում էր քաղաքակրթության ավարտի մասին: Թերևս նա սխալ էր, սակայն, միևնույն ժամանակ, նա նաև ճիշտ էր այն առումով, որ նախկին քաղաքակրթության պատմությունը մոտենում է իր ավարտին: Մենք մուտք ենք գործում նոր քաղաքակրթություն: Այդ քաղաքակրթությունը կամ մեր զարգացման նոր դարաշրջանը ես անվանում եմ քվանտային աշխարհ, աշխարհ, որտեղ յուրաքանչյուր անհատ կամ մասնիկ դառնում է շատ զորեղ, աշխարհ, որտեղ փոքրը կարող է լինել ոչ միայն գեղեցիկ, այլ նաև՝ հզոր: Այդ տեսանկյունից, եթե մենք դիտարկում ենք արդյունաբերական հեղափոխությունը, ես դա անվանում եմ ոչ թե 4-րդ արդյունաբերական հեղափոխություն, այլ՝ սրընթաց զարգացման նոր դարաշրջան, ոչ թե հեղափոխություն, այլ՝ սրընթաց էվոլյուցիա,- ասել է նախագահ Սարգսյանը: - Ուստի հեղափոխությունները հաջորդելու են մեկը մյուսին, դրանք լինելու են արդյունաբերական, գիտական, տեխնոլոգիական, որի արդյունքում մենք մշտական փոփոխությունների փուլում ենք լինելու՝ միգուցե, ունենալով անկայունության զգացում, սակայն, միևնույն ժամանակ, մենք մուտք ենք գործելու մի նոր, մեծ աշխարհ: Ուստի, գուցե Ֆուկույաման ճիշտ էր այն իմաստով, որ մենք այժմ նոր քաղաքակրթական հանգրվանում ենք՝ սկսած 21-րդ դարասկզբից: Անշուշտ, մենք օգտագործում ենք գիտության, տեխնոլոգիաների ոլորտներում կուտակած գիտելիքը, ինչպես նաև 20-րդ դարի զարգացումների արդյունքները»:

Պատասխանելով հարցին, թե ինչպես է Հայաստանի բնակչությունը պատրաստվում այդ դարաշրջանին, նախագահ Սարգսյանն ասել է, որ ողջ մարդկությունն է առերեսվում սրընթաց փոփոխությունների, ընդ որում՝ ոչ միայն տեխնոլոգիական, վարքագծային, այլև՝ արժեքային: «Նախքան համաշխարհային մասշտաբով առաջ գնալը մենք պետք է մտածենք այս նոր աշխարհի մասին, պետք է վերագնահատենք մեր հիմնական արժեքները և, իհարկե, շատ-շատ ուշադիր լինենք, թե ինչ ենք անում: Կարծում եմ՝ այստեղ կարևոր է «ժառանգություն» բառը: Նախորդ դարից մենք ժառանգել ենք միջազգային կառույցներ, հարաբերություններ, ինչպես, օրինակ՝ ՄԱԿ-ը: Պահպանելով լավը՝ մենք պետք է մտածենք, թե ինչ կարող ենք փոխել՝ հարմարեցնելով ապագային,- ասել է նախագահը: - Ինչ վերաբերում է Հայաստանին. մեր երկիրը ևս տուժել է համավարակից, ինչպես ցանկացած այլ երկիր: Մենք նույնպես բախվելու ենք միևնույն մարտահրավերներին, սակայն դրա լուծումն այն է, որ պետք է լինել ապագայի ավանգարդը: Եթե հասարակությունը դիտարկենք որպես գնացք, ապա ավելի լավ է մոտ լինել լոկոմոտիվին, քան լինել այդ գնացքի ետնամասում: Դրան հասնելու համար ես, ակնհայտորեն, պետք է մեծ աշխատանք տանեմ, մեծ ներդրում ունենամ: Դրա համար կա մի պարզ, հին լուծում՝ ներդրում կատարել կրթության, գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում: Սա քվանտային աշխարհ է, որտեղ անհատը շատ բան կարող է անել, և ամենևին կարևոր չէ, թե որտեղից է այդ անհատը գալիս՝ Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից, Ասիայից, թե Եվրոպայից: Ուստի, ներդրումներ կատարեք կրթության, գիտության, տեխնոլոգիաների ոլորտներում, դարձրեք ձեր երկիրը քվանտային աշխարհում միջազգային ընտանիքի իրական անդամ: Սա է ուղերձը:

Ապագան կրթության, գիտության և տեխնոլոգիաների ոլորտում ներդրումներ կատարելն է: Որպես նախագահ՝ ես ունեմ նախաձեռնություն, որը կոչվում է ATOM (Advanced Tomorrow): Այն ունի տարբեր բաղադրիչներ, հիմնականում՝ ստեղծել համատեղ ձեռնարկություններ արհեստական բանականության ոլորտում աշխարհում հայտնի ընկերությունների հետ, քանի որ ապագան հենց արհեստական բանականությանն է, ինչպես նաև կազմակերպել միջազգային համաժողովներ, օրինակ՝ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը, STARMUS փառատոնը՝ Հայաստան բերելով գիտնականների, հետազոտողների, մեծ ընկերությունների՝ հանուն ապագայի զարգացման: Ես հավատացած եմ, որ փոքր երկիրը հնարավոր է առաջադեմ դարձնել: Սա 21-րդ դարն է, որը քվանտային է, և մենք այնքան շատ օրինակներ ունենք՝ Սինգապուր, Կատար, ԱՄԷ, Իսրայել, որոնք խելամիտ են գտնվել և ունեն եկամտի տարբեր ռեսուրսներ ու տարբեր հնարավորություններ տնտեսության ոլորտում: Այս բոլոր երկրներն ունեն մի ընդհանրություն՝ նախևառաջ բոլորն էլ ներդրումներ են կատարում գիտության, կրթության և տեխնոլոգիաների ոլորտում: Սա է ապագա տանող ուղին»:

Անդրադառնալով հարցին, թե Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում գտնվող Հայաստանը ում է դիտարկում որպես գործընկեր՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ մեր գործընկերն ամբողջ աշխարհն է: «Ես ցանկանում եմ ընկերություններ բերել ԱՄՆ-ից, Եվրոպայից, Ասիայից, հյուսիսից, հարավից: Դա է պատճառը, որ ես կենտրոնանում եմ նաև մեկ այլ նախաձեռնության վրա: Ես խոսել եմ մի քանի փոքր և հաջողակ երկրների ղեկավարների հետ և առաջ մղել այն գաղափարը, որ մենք պետք է ստեղծենք ակումբ: Սա դաշինք կամ միջազգային կազմակերպություն չէ, ինչ-որ բանի դեմ կամ կողմ չէ: Սա վայր է, որտեղ փոքր և հաջողակ երկրները հավաքվում են և ներկայացնում իրենց փորձը՝ ինչ են ճիշտ կամ սխալ արել: Այս ակումբը պետք է օգնի փոքր երկրներին, քանի որ վերջիններս ևս կարող են հզոր լինել 21-րդ դարի քվանտային աշխարհում,- ասել է նախագահը՝ շարունակելով: - Պարզ օրինակ. երեսուն տարի հետ գնանք։ Ո՞վ կպատկերացներ, որ Ծոցի փոքր երկրները կարող են իրենց գիտական սարքավորումն ուղարկել Մարս։ Անհնար էր պատկերացնել, սակայն դա այսօր իրականություն է։ Այսօր նոր աշխարհ է բացվում փոքր և խելացի երկրների համար, և ես ցանկանում եմ Հայաստանը դարձնել դրանցից մեկը»։

Պատասխանելով հարցին, թե ինչպես է պետք առաջ շարժվել ապագայի աշխարհում, նախագահ Սարգսյանը նշել է, որ հին աշխարհից նորին անցնելու դժվարին ընթացքում պետք է չկորցնել ողջախոհությունը, մարդկայնությունը և արժևորել նախկինում ստեղծածը: 

«Հայաստանն առաջին քրիստոնյա երկիրն է աշխարհում։ Մենք ունենք էթնիկ, կրոնական, էկո սննդի զբոսաշրջություն մեր երկրում, որը, սակայն, տուժել է համավարակից: Համավարակն այսօր առկա է, քանի որ աշխարհը փոխկապակցված է, մենք շատ ենք ճանապարհորդում։ Բոլոր նախապայմանները կան, որ վիրուսը շատ արագ տարածվի աշխարհում։ Կորոնավիրուսը մեզ հիշեցնում է, որ աշխարհը փոխվում է։ Մենք խաչմերուկում ենք և չգիտենք՝ ա՞ջ գնանք, թե՞ ձախ, ո՞ւմ հետ գնանք, այս աշխարհը միաբևե՞ռ է, երկբևե՞ռ, թե՞ բազմաբևեռ։ Եվ ես մտահոգված եմ այդ անորոշությունից, քանի որ անորոշության վիճակում, եթե կորցնում ես քո առողջ բանականությունը, մարդկային արժանապատվությունը, շատ հեշտ է քո սխալների համար մեղադրել ուրիշներին,- ասել է նախագահ Սարգսյանը։ - Ես այս աշխարհում տեսնում եմ խնդիրներ, որոնք ի հայտ են գալիս փոխակերպման պատճառով։ Որպես հանրապետության նախագահ՝ նման փորձառություն ունեցա վերջերս․ մինչ Հայաստանը պայքարում է կորոնավիրուսի դեմ, մեր հարևան Ադրբեջանը, որը ևս պայքարում է վարակի դեմ, Հայաստանի հետ սահմանին սկսեց ռազմական գործողություններ։ Մեր մյուս հարևանը՝ Թուրքիան, հանդես եկավ կոշտ հռետորաբանությամբ, որը, որպես հայ, ինձ անհանգստացնում է և 105 տարի ետ տանում ինձ, երբ Օսմանյան կայսրությունում իրագործվեց Հայոց ցեղասպանությունը։ Ինձ նաև անհանգստացնում է այն, որ ադրբեջանցի պաշտոնյաները սպառնում են հարձակում գործել Հայաստանի ատոմակայանի վրա։

Վերջինիս ռմբակոծումը վնաս կհասցնի ոչ միայն Հայաստանին, այլև մեր բոլոր հարևաններին՝ մինչև Ծոցի երկրներ, և կդառնա Չեռնոբիլ տարածաշրջանի համար։ Հույս ունեմ, որ հին աշխարհից նորին անցնելու փոխակերպման այս դժվարին ընթացքում մենք չենք կորցնի մեր ողջախոհությունը, կվարվենք մարդկայնորեն՝ կենտրոնանալով ապագայի վրա և կարժևորենք նախկինում մեր ստեղծածը։ Այդ իսկ պատճառով ես օգտագործում եմ «ժառանգություն» բառը։

ՄԱԿ-ը շատ արժեքավոր և հզոր ժառանգություն է, որ մենք ունենք 21-րդ դարում։ Միակ բանը, որ պետք է անենք, ուժեղացնելն է և նոր իմաստ հաղորդելն այս հրաշալի կազմակերպությանը, որը տասնամյակներ շարունակ հատուկ և օգտակար դերակատարում է ունեցել։ Մեր ժառանգությունը ոչնչացնելն առաջ գնալու սխալ ճանապարհ է։ Դեպի ապագա տանող ճանապարհը պետք է հիմնված լինի մեր հաջողությունների և ձեռքբերումների վրա»։

Դիտումների քանակ64
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • ԱՄՆ փոխնախագահը ժամանեց Հայաստան 16:5809 Փտր, 2026
  • ԱՄՆ ՊՆ-ն դադարեցնում է գիտական համագործակցությունը Հարվարդի համալսարանի հետ 16:5409 Փտր, 2026
  • Կասեցվել է «Ներսես Միսակյան» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի 1 աշտարակի գործունեությունը. ՇՎՏՄ 16:4509 Փտր, 2026
  • Այսօր՝ ժամը 17։00–21։00-ն, մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարանում կանգառ չի նախատեսվում 16:2509 Փտր, 2026
  • Ձյուն և մառախուղ. ինչ իրավիճակ է ճանապարհներին 16:2209 Փտր, 2026
  • Հայ ըմբիշները 26 մեդալ են նվաճել Էստոնիայում անցկացված միջազգային մրցաշարում 16:1209 Փտր, 2026
  • ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 29 հարց 16:0009 Փտր, 2026
  • Երևան-Գյումրի ավտոճանապարհին 8 մեքենա է բախվել. կա տուժած 15:5209 Փտր, 2026
  • Վրաստանը մտադիր է ամրապնդել երկրի տարանցիկ դերակատարումը 15:4409 Փտր, 2026
  • Ձմեռային օլիմպիական խաղեր. Հայաստանի առաջին ներկայացուցիչները սկսել են պայքարը 15:3609 Փտր, 2026
  • Հրդեհ Ալափարսի անասնագոմերից մեկում. այրվել են անասնակեր, 30 մեղվի փեթակ 15:2809 Փտր, 2026
  • ՌԴ-ն հարձակվել է Ուկրաինայի վրա՝ 11 «Իսկանդեր-Մ» հրթիռով և գրեթե 150 անօդաչու թռչող սարքով. Ուկրաինայի ՌՕՈՒ 15:2509 Փտր, 2026
  • Քրեական ոստիկանները հանցավոր խումբ են բացահայտել. կատարվել են մեծամասշտաբ խուզարկություններ, կան ձերբակալվածներ 15:2109 Փտր, 2026
  • Հայաստանը նախատեսում է տարեկան 2 և ավելի համաշխարհային աստղերի հրավիրել. Գևորգ Պապոյան 15:1209 Փտր, 2026
  • Գեղարքունիքի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք և մեծ քանակությամբ թմրանյութ 15:0309 Փտր, 2026
  • Լուրեր 15:00 | Ինչի կարող է հանգեցնել հարկերից խուսափելը․ վարչապետը ներկայացրել է կոնկրետ դեպք 15:0009 Փտր, 2026
  • Սուր շնչառական վարակների հիվանդացությունը Հայաստանում նվազել է 14:5209 Փտր, 2026
  • Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք իրացմանն ուղղված օրենսդրական նախաձեռնություն 14:4009 Փտր, 2026
  • Իրանում չորս քաղաքական գործիչ է ձերբակալվել հեղաշրջման փորձի կասկածանքով 14:2909 Փտր, 2026
  • «Իմվբամ» ընկերությունը 2025-ին 20 մլրդ 594 մլն դրամի հարկ է վճարել 14:1509 Փտր, 2026
  • Ճապոնիայում իշխող կուսակցությունը պատմական հաղթանակ է տարել խորհրդարանի ընտրությունում 14:0309 Փտր, 2026
  • Փրկարար ծառայությունում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն. տրվել են հանձնարարականներ 13:4809 Փտր, 2026
  • Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի և չորս ապահովագրական ընկերությունների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր 13:3409 Փտր, 2026
  • Սուրեն Պապիկյանը կներկայացնի սահմանին վերջին 3 տարիների ընթացքում կատարված ամրաշինական աշխատանքները 13:3209 Փտր, 2026
  • Սպասվում են տեղումներ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով․ ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով 13:2309 Փտր, 2026
  • Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել զբոսաշրջության ներուժը զարգացնելուն ուղղված համաձայնագրին 13:0909 Փտր, 2026
  • Պատմություն այն մասին, թե ինչպես պետք չէր վարվել. Փաշինյան 13:0509 Փտր, 2026
  • Լուրեր 13։00 | Անկանխիկ վճարումներ ամբողջ Հայաստանում․ ինչ պետք է իմանան կենսաթոշակառուները 13:0009 Փտր, 2026
  • Իսրայելը զգուշացրել է ԱՄՆ-ին՝ Իրանին ինքնուրույն հարված հասցնելու հնարավորության մասին. JP 12:5209 Փտր, 2026
  • Եվրամիությունում ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվն ավելի քան մեկ երրորդով կրճատվել է․ Արման Եղոյան 12:3009 Փտր, 2026
  • Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար 12:1909 Փտր, 2026
  • Ռուսաստանը շրջանցում է Starlink-ի անջատումը՝ ԱԹՍ-ների կառավարման համար 12:0509 Փտր, 2026
  • Գրանցվել է 530 դեպք, որից 145-ը՝ արտակարգ. ՓԾ-ն ամփոփել է անցած շաբաթը 11:5309 Փտր, 2026
  • Հայաստանի նախաձեռնած հեմոֆիլիայի վերաբերյալ գլոբալ բանաձևը միաձայն ընդունվել է ԱՀԿ գործադիր խորհրդի նիստում 11:4009 Փտր, 2026
  • Ապրիլի 1-ից ՀՀ ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով 11:2809 Փտր, 2026
  • ԱՄՆ փոխնախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան 11:1709 Փտր, 2026
  • Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ 11:0309 Փտր, 2026
  • ԿԸՀ արտահերթ նիստ՝ ԱԺ ընտրությունների հիմնական գործողությունների ժամանակացույցի հաստատման օրակարգով 10:5709 Փտր, 2026
  • Վթարային ջրանջատում Արարատի մարզում 10:1209 Փտր, 2026
  • Լուրեր 10:00 | Կապանի օդանավակայանը միջազգային դարձնելուն ուղղված քայլեր են ձեռնարկվում | 09.02.2026 10:0209 Փտր, 2026
  • Ջերմուկ-Սիսիան խաչմերուկը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է․ որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում 09:1309 Փտր, 2026
  • Քրիստիան Պալուսալուի անվան հուշամրցաշարում Հայաստանի ըմբշամարտի հավաքականները զբաղեցրել են առաջին տեղերը 08:4009 Փտր, 2026
  • Երևանում և մարզերում լույս չի լինի․ հասցեներ 08:2709 Փտր, 2026
  • Գորիս-Շինուհայր-Հարժիս ճանապարհին բուք է․ Սպիտակի ոլորանները փակ են բեռնատարների համար 08:0109 Փտր, 2026
  • Հրդեհ Համլետավան գյուղի տներից մեկում 00:2309 Փտր, 2026
  • Հրդեհ Քասախի տներից մեկում․ տուժածներ չկան 00:0109 Փտր, 2026
  • Մինչև 2030թ. աշխարհում միլիոնավոր ուսուցիչների կարիք կլինի. ԿԳՄՍՆ-ն ՀՀ մասով լուրջ վտանգ չի տեսնում 22:5108 Փտր, 2026
  • Հանգստյան օրվա ավարտին ոչ պաշտոնապես մի բան ասեմ. Ռոմանոս Պետրոսյան 22:4808 Փտր, 2026
  • Հայաստանի միջազգային օդանավակայանները պատրաստվում են ուղևորահոսքի շեշտակի աճին 22:4108 Փտր, 2026
  • Պետական աջակցության և հոգատար մասնագետների աշխատանքի շնորհիվ մեր երեխաների կյանքի որակը փոխվում է. Ավանեսյան 22:2308 Փտր, 2026
  • ԱՄՆ փոխնախագահի այցը Հայաստան. Մեծ բանավեճ 21:5708 Փտր, 2026
  • ԱՄՆ փոխնախագահը Հայաստան-Ադրբեջան գալիս է հստակ օրակարգով և ձեռնունայն չի հեռանա. փորձագետներ 21:4008 Փտր, 2026
  • Լուրեր 21:00 | Վենսի այցի օրակարգում՝ TRIPP ուղուց մինչև միջուկային գործակցություն. փորձագետներ 21:0008 Փտր, 2026
  • «Մարդիկ ամենից շատ ստում են 3 դեպքում». Սամվել Կարապետյանի ուժի խոստումների «թացն ու չորը» 20:5708 Փտր, 2026
  • Բալթիկ ծովի ջրի մակարդակը նվազել է պատմականորեն նվազագույն արժեքի. Լևոն Ազիզյան 20:4608 Փտր, 2026
  • Պետական քաղաքականությունը միտված է ստեղծել կայուն և բարձրարժեք զբոսաշրջային ոլորտ. Պապոյան 20:2108 Փտր, 2026
  • Աշխատանքը՝ Հայաստանում. մեկնարկում է իԳործ ծրագիրը | Հարցազրույց Աննա Մհերյանի հետ 20:1008 Փտր, 2026
  • Շատ գեղեցիկ և շատ տպավորիչ է. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Մանկական արվեստի թանգարանից 19:4508 Փտր, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 08.02.2026 19:0708 Փտր, 2026
  • Նոյեմբերյանում նոր դպրոց ենք կառուցում, առաջիկայում կմեկնարկենք նաև քոլեջի նոր շենքի կառուցումը. ԿԳՄՍ նախարար 18:4608 Փտր, 2026
  • Երևան, Սայաթ-Նովայի փողոց. վարչապետը տեսանյութ է հրապարակել 18:4108 Փտր, 2026
  • Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են. ԱՍՀՆ խոսնակ 17:4808 Փտր, 2026
  • ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են 17:1908 Փտր, 2026
  • Սուրբ և անմահ պատարագ՝ Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 17:1008 Փտր, 2026
  • Բայրամովը և Ֆիդանը մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ 16:5208 Փտր, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն 13:4908 Փտր, 2026
  • Այս պայմաններում են ՀԷՑ-ի մասնագետները Սեմյոնովկայի լեռներում վերացնում օդային գծի վթարային անջատումը. Ռոմանոս Պետրոսյան 13:3608 Փտր, 2026
  • Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական նոր խորհրդի նիստը 12:3608 Փտր, 2026
  • Աղ-ավազով մշակման աշխատանքներ՝ Երևան-Գյումրի ճանապարհին 12:2708 Փտր, 2026
  • Մեր ժամանակների հերոսը. Մարիամ Անտոնյան 12:1508 Փտր, 2026
  • Դիլիջանում գործարկվելու է էլեկտրական շչակ 11:2808 Փտր, 2026
  • Կոչ ենք անում հանրությանը չտրվել չհաստատված տեղեկատվության և հետևել բացառապես պաշտոնական հաղորդագրություններին. ԱՆ 11:1408 Փտր, 2026
  • Փետրվարին կավարտեմ Հայոց պատմության հատոր երրորդի առաջին գիրքը, իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ 11:0408 Փտր, 2026
  • Տնտեսական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Հելբերգը կժամանի Հայաստան և Ադրբեջան 10:5408 Փտր, 2026
  • Նոյեմբերյանում, Հրազդանում և Աղավնաձորում բացվել են երիտասարդական կենտրոններ 10:3308 Փտր, 2026
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 10:1808 Փտր, 2026
  • Ջերմուկի խաչմերուկից Կապան ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով բեռնատարների համար 10:1608 Փտր, 2026
  • Ձյան մաքրման աշխատանքներ՝ Արթիկի տարածաշրջանի ճանապարհներին 09:0808 Փտր, 2026
  • Կոբախիձեն՝ ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործընկերության վերականգնման հնարավորության մասին 00:5408 Փտր, 2026
  • Նոյեմբերյանում, Հրազդանում և Աղավնաձորում բացվել են երիտասարդական կենտրոններ 00:4508 Փտր, 2026
  • ՀՀ և Կամբոջայի ԱԳՆ-ները քննարկել են համագործակցության ընդլայնման հեռանկարները 00:2308 Փտր, 2026
  • Տեղի է ունեցել TEDx Little Armenia առաջին միջոցառումը 00:0308 Փտր, 2026
  • Բերդից հայտնաբերված բացառիկ գտածոները վերականգնվում են 23:3307 Փտր, 2026
  • Վերականգնումից հետո Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը կներկայանա որպես Հայկական գործվածքի թանգարան 23:1807 Փտր, 2026
  • Վարչապետ, փոխվարչապետներ, նախարարներ. ԿԿՀ-ն ամփոփել է պաշտոնյաների բարեվարքության տարրերի ստուգումը 23:0007 Փտր, 2026
  • Տնտեսության վիճակն ու կյանքի որակը Հայաստանում. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4007 Փտր, 2026
  • Հնդկաստանի ԶՈւ պաշտպանության շտաբի պետին են ներկայացվել ՀՀ-ի և Հնդկաստանի արտադրության սպառազինության նմուշները 22:2107 Փտր, 2026
  • ԱԳՆ առաջնահերթություններից է եղել խաղաղության օրակարգի սպասարկումը. 2025-ի հաշվետվությունը 22:0307 Փտր, 2026
  • Տավուշում քննարկվել է զբոսաշրջության զարգացման նոր ռազմավարությունը 21:4607 Փտր, 2026
  • Թմրամիջոցների հետազոտություն՝ ճշգրիտ արդյունքներով 21:2107 Փտր, 2026
  • Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ 21:0707 Փտր, 2026
  • Լուրեր 21:00 | Նոր դիրքավորում միջազգային հարթակներում՝ կենտրոնանալով դրական օրակարգի վրա. Միրզոյան 21:0007 Փտր, 2026
  • Երեխան կուլ է տվել օտար մարմին. առաջին օգնությունը 20:5807 Փտր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 07.02.2026 20:4707 Փտր, 2026
  • Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Դավիթ Արմենի Մանուկյանի դին․ ՊՆ 20:3607 Փտր, 2026
  • Սպիտակ տունը ծրագրում է փետրվարի 19-ին Խաղաղության խորհրդի հանդիպում անցկացնել. Axios 20:2407 Փտր, 2026
  • Արայիկ Հարությունյանը ներկա է եղել «Ապարանյան ձմեռ-2026» մարզամշակութային փառատոնի շրջանակում անցկացվող միջոցառումներին 20:1307 Փտր, 2026
  • Հագուստի կոնստրուկտոր-մոդելավորողների վերապատրաստում 20:0707 Փտր, 2026
  • ԱՄՆ-ն ուզում է հակամարտության ավարտին հասնել մինչև հունիս. Զելենսկի 19:5207 Փտր, 2026
  • Կոբախիձեն ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը վերականգնելու հույս է հայտնել 19:3807 Փտր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015