Բուլղարիայում «Ազգային մեծ զարթոնք» կոչվող ցույցերը չեն դադարում արդեն 56 օր:
Մայրաքաղաք Սոֆիայում դրանք այս գիշեր ուղեկցվել են ոստիկանների հետ բախումներով, կան վիրավորներ: Մոտ 40 մարդ ձերբակալվել է: Ցուցարարները պահանջում են վարչապետ Բոյկո Բորիսովի և Բուլղարիայի գլխավոր դատախազի հրաժարականը, նրանց մեղադրում կոռուպցիոն գործարքների համար:
Իրավիճակը Բուլղարիայում սրվել է, երբ վարչապետ Բորիսովը հայտարարել է սահմանադրական փոփոխությունների գործընթաց նախաձեռնելու մասին։ Ըստ ընդդիմության՝ Սահմանադրության փոփոխությամբ իշխանությունը փորձում է ամրապնդել կոռուպցիոն մեղադրանքների պատճառով թուլացած դիրքերը: