Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն միջազգային քրեական դատարանն անվանել է կոռումպացված քաղաքական գործիչների խումբ: Այս մասին ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է Fox Business հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:
Փոմփեոյի հավաստմամբ՝ Հաագայի դատարանի ներկայացուցիչները սպառնում են Աֆղանստանում ծառայություն մատուցած ամերիկացի զինվորականներին, ինչն անընդունելի է:
Հիշեցնենք, որ Հաագայի դատարանը հետաքննություն է սկսել Աֆղանստանում ամերիկացի զինվորականների կողմից մարդկության դեմ հավանական ռազմական հանցագործության հանգամանքները պարզելու համար: