Ռուսաստանի հետ «Հյուսիսային հոսք-2» գազատարի գործարքը վերանայելու համար Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի վրա ճնշումներն ավելանում են՝ կապված Ալեքսեյ Նավալնիի թունավորման հետ: Թեմային է անդրադարձել Reuters լրատվական գործակալությունը:
Գերմանիայի կառավարության ղեկավարը հայտնել է, որ Բեռլինի հիվանդանոցում գտնվող Նավալնին մահափորձի զոհ է դարձել: Անգելա Մերկելը Ռուսաստանի իշխանություններից բացատրություն է պահանջել:
Գերմանիայի շատ քաղաքական գործիչները պնդում են, որ անհրաժեշտ է կոշտ քաղաքականություն բանեցնել՝ կիրառել Պուտինի համար հասկանալի լեզուն, որը վերաբերում է գազի ոլորտին:
Գերմանական կողմի հավաստմամբ, եթե «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցումն ավարտվի, ապա դա կնշանակի, որ քաղաքականության նույն ոճը շարունակելու համար Ռուսաստանի իշխանությունների առջև կանաչ լույս են վառում: