2020-ի վերջին Ռուսաստանի բնակչության թիվը ռեկորդային կնվազի վերջին 14 տարվա ընթացքում: Այս տարի բնակչության թիվը կկրճատվի 158 հազարով: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru կայքը:
Նախնական տեղեկության համաձայն՝ կորոնավիրուսի համավարակի ֆոնին բնակչության թվի կրճատումը կլինի հինգ անգամ ավելի, քան նախորդ տարի: Ընդ որում, դրական միտում կարող է նկատվել միայն երկու տարուց:
Առավել բացասական ցուցանիշ գրանցվել էր 2006-ին: Այն ժամանակ բնակչության թիվը կրճատվել էր 373.9 հազարով:
Այս տարի Ռուսաստանում աղքատության մակարդակն աճել է: