Հարյուրավոր ցուցարարներ այսօր հավաքվել են Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնում՝ բողոքելով երկրի նոր վարչապետ Մուստաֆա Ադիբի նշանակման դեմ: Այս մասին տեղեկացնում են արաբական երկրի լրատվամիջոցները:
Ակտիվիստները հայտարարել են, որ կառավարության նորանշանակ ղեկավարը ներկայացնում է ներկայիս իշխող դասին: Լիբանանի քաղաքացիների հավաստմամբ՝ արաբական երկրի իշխանությունները չեն բավարարում անցյալ տարվա հոկտեմբերի 17-ից ցույցերի ժամանակ բարձրաձայնվող համազգային պահանջները:
Ցուցարարները նաև պահանջել են հետաքննություն անցկացնել՝ Բեյրութի պայթյունի հանգամանքները պարզելու համար: