Շվեդիայի Մալմյո քաղաքում քաոսային իրավիճակ է: Հարյուրավոր ակտիվիստներ բողոքի ցույցեր են կազմակերպել աջ կենտրոնամետ ակտիվիստի գործողությունների դեմ, որն այրել էր Ղուրանը՝ գրում է Russia Today-ը:
Սկանդինավյան երկրի իրավապահների հավաստմամբ՝ դրությունը դուրս է եկել վերահսկողությունից: Ցուցարարները հրկիզում են անվադողեր, ամենուրեք ավերածություններ են: Ոստիկաները փորձում են հանդարտեցնել ցուցարարներին, որոնք քարկոծում են իրավապահներին:
Խռովությունների պատճառ դարձած ծայրահեղականի գործողությունները պայմանավորված են դանիացի քաղաքական գործչի ձերբակալությամբ: