Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը պաշտոնից ազատել է վարչապետին ու պաշտոնանկ արել հանրապետության կառավարությանը՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
Հարավային Օսիայի նախագահի կարգադրությամբ՝ հանրապետության կառավարությունն իր լիազորությունները կկատարի մինչև նոր կաբինետի ձևավորումը:
Նախօրեին Ցխինվալի կենտրոնում հավաքված հարյուրավոր քաղաքացիներ պահանջել են երկրի կառավարության հրաժարականն այն բանից հետո, երբ լուրեր էին տարածվել տեղացի մի բնակչի սպանության մասին, որը բերման էր ենթարկվել Հարավային Օսիայի ներքին գործերի նախարարի դեմ մահափորձի կասկածանքով:
Ցույցերից հետո Հարավային Օսիայի վարչապետը հայտնել էր, որ ցուցարարների պահանջով հրաժարական է տալիս: