Ինտեգրված սոցիալական ծառայությունների գրասենյակն աշխատում է 1 պատուհանի սկզբունքով։ Այդ մասին հայտնում է Կառավարության ֆեյսբուքյան էջը:
Բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով, Սոցիալական աջակցության տարածքային գործակալություն, Սոցիալական ապահովության տարածքային բաժին, Զբաղվածության տարածքային կենտրոն. տարբեր հասցեներում գործող սոցիալական բոլոր 4 ծառայությունները քայլ առ քայլ բերվում են մեկ տանիքի տակ:
«Մինչև 2022 թ. Հայաստանում կգործի այդպիսի 49 գրասենյակ»,- ասվում է Կառավարության հրապարակած տեսանյութում: