ԱՄՆ զինված ուժերը հերթական հարվածն են հասցրել Իրանին: Հիմնականում թիրախում են եղել հարավային շրջանները՝ Բուշեր, Չաբահար, Քոնարակ, Բանդեր Աբբաս, Ղեշմ։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ հարվածների նպատակն է նվազեցնել քաղաքացիական նավերը թիրախավորելու՝ Իսլամական Հանրապետության կարողությունը։
Իրանական ուժերն էլ հրթիռակոծել են Հորդանանում, Բահրեյնում և Քուվեյթում ամերիկյան բազաները: Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ իրանական ուժերը հարվածել են նաև Հորմուզի նեղուցում գտնվող 2 լցանավի։ Հայտնի է մեկ զոհի մասին, վիրավորվել է ութ նավաստի՝ Հնդկաստանի վեց քաղաքացի և երկու ուկրաինացի։ Թեհրանից նշում են, որ լցանավերը խախտել են նեղուցով անցնելու արգելքը։
Եմենի հութիներն էլ հարվածել են Սաուդյան Արաբիայի հարավ-արևմուտքում գտնվող Աբհա միջազգային օդանավակայանին՝ ի պատասխան Եմենի մայրաքաղաք Սանայի օդանավակային սաուդցիների հարվածին և հաջակցություն Իսլամական Հանրապետությանը:
Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է՝ հարվածները շարունակվելու են, և Իրանին չի հաջողվի կանգնեցնել ամերիկյան ուժերին:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում: