Իրանը չի համաձայնի թույլ տալ ԱԷՄԳ-ի տեսուչներին մուտք գործել ԱՄՆ և Իսրայելի հարվածների ժամանակ վնասված իր միջուկային օբյեկտները, երկուշաբթի հայտարարել է արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաեին։
ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին էլ հունիսին հայտարարել էր, թե գործակալության տեսուչները կարող են մոտ ապագայում այցելել Իրան՝ նշելով, որ այդ հարցի շուրջ տեխնիկական բանակցություններ արդեն ընթանում են։
Իրանը նաև հերքել է իր միջուկային ծրագրի քննարկումը ԱՄՆ-ի հետ։ Օմանում Իրան-ԱՄՆ բանակցությունները կենտրոնացած էին բացառապես Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակի վրա, միջուկային ծրագրի հարցը չի բարձրացվել, ասել է Բաղաեին։ Այս մասին հաղորդում է IRNA-ն։
Մինչդեռ հուլիսի 12-ին ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ բանակցություններում Իրանն ընդառաջել է Վաշինգտոնի պահանջներին, այդ թվում՝ հրաժարվել միջուկային զենք ձեռք բերելու իր հնարավորությունից։