Տելեգրամ օգտահաշիվները կոտրելու նոր ալիք է սկսվել: Կիբեռհանցագործները օգտագործում են գումարի առաջարկով շահագրգռելու և անհրաժեշտ կոդը ստանալու տարբերակը: Կոտրելուց հետո տուժողը նախ պետք է փորձի կարգավորումների միջոցով դուրս գցել զեղծարարին, իսկ եթե չի ստացվում՝ նամակ գրել Տելեգրամին: Միշտ չէ, բայց հաջողվում է էջը վերականգնել: Իսկ չկորցնելու համար պետք է վերականգնման կոդն ամեն տեղ չտեղադրել, չհավատալ կասկածելի նամակներին:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան