Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գրասենյակի տվյալներով՝ Դանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Նիդերլանդները, Նորվեգիան, Իսպանիան, Շվեդիան և Միացյալ Թագավորությունը պայմանավորվել են Ուկրաինայի հետ ստեղծել բալիստիկ հրթիռների դեմ պայքարի համատեղ կոալիցիա։
Նոր կոալիցիան մտադիր է սահմանել ընդհանուր գործառնական պահանջներ, համատեղ աշխատանքային խմբեր, հստակ պետական մեխանիզմներ և ճանապարհային քարտեզ՝ առաջին գործառնական հնարավորությունները ստեղծելու համար: Այն պետությունները, որոնք կընդունեն կոալիցիայի սկզբունքներն ու նպատակները, կարող են միանալ:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Փարիզ՝ հանդիպելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և «Ցանկացողների կոալիցիայի» անդամների հետ։ Նա նշել է, որ իր այցի հիմնական թեման է լինելու բալիստիկ հրթիռների դեմ պայքարի ծրագիրը։