«ԹՐԻՓՓ-ի շրջանակում սահմանային անվտանգության և մաքսային վերահսկողության գործառույթները իրականացնում են Հայաստանի իշխանությունները. նրանք են կայացնում առանցքային որոշումները»,- հայտարարել են Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտից՝ «Ազատության» հարցմանն ի պատասխան:
Անդրադառնալով տարածաշրջանի երկրների մտահոգություններին՝ փորձագետն էլ վստահեցնում է՝ նախագիծը շահեկան է լինելու բոլոր կողմերի համար, իրականացվելու է սահմանված ժամկետում: Մասնագետը պատահական չի համարում, որ այս տարի ամերիկացի մասնագետների խումբը երրորդ անգամ Հայաստան է այցելել, ուսումնասիրել տեղանքը:
Հեղինակ՝ Մերի Խաչատրյան