Եվրամիության խորհուրդն ընդհանուր անվտանգային և պաշտպանության քաղաքականության շրջանակում հուլիսի 13-ին մեկնարկում է Հայաստանում գործընկերային առաքելություն, որը խորհրդատվական քաղաքացիական բնույթ է կրում։ Ըստ խորհրդի հայտարարության՝ պաշտոնապես ապրիլի 21-ին ստեղծված առաքելության նպատակն է աջակցել Հայաստանի իշխանություններին բարելավելու երկրի դիմադրողականությունը հիբրիդային սպառնալիքների նկատմամբ և մեծացնելու անվտանգության փոփոխվող մարտահրավերներին դիմակայելու կարողությունը։
Միջազգային զարգացումները՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում։