Հունգարիայի նոր կառավարությունը մտադիր է փակել դուռը Ռուսաստանի առջև, որպեսզի ՆԱՏՕ-ի և Եվրամիության դաշնակիցները կրկին վստահեն Բուդապեշտին: Այդ մասին հայտարարել է Հունգարիայի պաշտպանության նախարար Ռոմուլուս Ռուսին-Սենդին։
«Հունգարիան պետք է վերականգնի դաշնակիցների վստահությունը, և մենք կփակենք դուռը Ռուսաստանի առջև»,- նշել է նախարարը՝ պնդելով, որ ռուսական հետախուզությունը փորձել է «հետնամուտքով ներթափանցել» Հունգարիա և ԵՄ այլ երկրներ: