Դիլիջանում այս տարի իր դռները կբացի Համալիր սոցիալական ծառայությունների գրասենյակը, որի հիմնանորոգումը կավարտվի ժամանակից շուտ (նախատեսված է 2021-ի հունվարին, բայց կավարտվի 2020-ի սեպտեմբերին): Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
«Քաղաքի կենտրոնում՝ նախկին ռայսովետի շենքում, միասնական գրասենյակը ծառայություններ կմատուցի այն քաղաքացիներին, որոնք կդիմեն սոցիալական աջակցության, կենսաթոշակի, հաշմանդամության գնահատման, ինչպես նաև զբաղվածության հարցերով:
Հիշեցնեմ, որ առայժմ այդ ծառայությունները մատուցվում են տարբեր գրասենյակների կողմից, գտնվում են ոչ միայն տարբեր հասցեներում, այլ նաև տարբեր գերատեսչությունների ենթակայությամբ: Դե իսկ նոր ստեղծվող Ինտեգրված սոցիալական ծառայությունների գրասենյակը այս կենտրոնում վերը թվարկած ծառայությունները կտրամադրի մեկ պատուհանի միջոցով»,- գրել է նախարարը: