Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրահանգել է օգոստոսի 24-ից փակել բոլոր այն գործարարները, որոնք գործադուլ են կազմակերպել՝ տեղեկացնում է РИА Новости-ն:
Լուկաշենկոյի խոսքով, «եթե որևէ մեկը չի ցանկանում աշխատել», ապա նահանգապետերն ու ղեկավարները չպետք է ստիպեն:
«Պետք չէ: Մենք նրանց չենք ստիպի և չենք համոզի: Երկիրը կդիմանա: Սակայն, եթե ձեռնարկությունը չի աշխատում, ապա երկուշաբթի օրվանից դադարեցնում ենք գործունեությունը: Կրքերը կհանդարտվեն, այնուհետև՝ կհասկանանք, թե ում հրավիրել ձեռնարկությունում աշխատելու»,-նշել է Բելառուսի նախագահը: