Լիխտեյնշտեյնի իշխանությունները բողոք են ներկայացրել ՄԻԵԴ՝ առաջադրելով Չեխիայից որոշ տարածքների վերադարձի պահանջ, որոնց չափերը տասն անգամ գերազանցում են երկրի ներկա տարածքի մակերեսը: Այս մասին տեղեկացնում է Financial Times պարբերականը:
Լիխտեյնշտեյնը մտադիր է վերադարձնել այն հողերը, որոնք երկրորդ աշխարհամարտից հետո Չեխոսլովակիան առգրավել էր:
Լիխտեյնշտեյնի արտգործնախարարը հայտարարել է, որ հողերի բռնակցումը պետության համար մինչև այժմ համարվում է չլուծված խնդիր, քանի որ այն առնչվում է ինքնիշխանության հարցերին: