Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռոման Գոլովչենկոյին վերանշանակել է երկրի վարչապետի պաշտոնում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Նշվում է, որ երկրի ղեկավարը հաստատել է կառավարության կազմը, որում իրենց տեղերը պահպանել են նախորդ կառավարության բոլոր անդամները, այդ թվում՝ ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը, ՆԳՆ ղեկավար Յուրի Կարաևը, Պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵՄ-ն չի ճանաչում Բելառուսի նախագահի ընտրության արդյունքները: