Կալիֆոռնիայի սենատոր Քամալա Հարիսը Դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես առաջադրվել է Միացյալ Նահանգների փոխնախագահի թեկնածուի պաշտոնում: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
ԱՄՆ-ում առաջին անգամ փոխնախագահի թեկնածու է ընտրվել աֆրոամերիկացի կին: Առցանց ձևաչափով անցկացված կուսակիցների հանդիպման ժամանակ Քամալա Հարիսը խոսել է ռասիզմի հետ կապված խնդիրների մասին, ինչը կրթության, առողջապահության, զբաղվածության և այլ ոլորտներում անհավասարություն է ծնում:
Ավելի վաղ Քամալա Հարիսն իր թեկնածությունն առաջադրել էր նախագահի պաշտոնում, սակայն փրայմերիզի ժամանակ բավարար ձայներ չէր հավաքել:
Բայդենի ընտրվելու դեպքում Քամալա Հարիսը կդառնա ԱՄՆ առաջին աֆրոամերիկացի կին փոխնախագահը: