Բելառուսում քրեական գործ է հարուցվել երկրում ընդդիմության համակարգող խորհուրդ ստեղծելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացրել է Բելառուսի գլխավոր դատախազը՝ գրում է РИА Новости-ն:
«Համակարգող խորհրդի ստեղծումն ու կառույցի գործունեությունն ուղղված են պետական իշխանությունը զավթելուն, ինչպես նաև՝ Բելառուսի Հանրապետության ազգային անվտանգությանը վնաս հասցնելուն: Այդ փաստով քրեական գործ է հարուցվել «Քրեական Օրենսգրքի» 361 հոդվածով»,-հայտնել է Բելառուսի գլխավոր դատախազը: