Ճապոնիայի կենտրոնական շրջաններում օդի ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ՝ հասնելով 41.1 աստիճանի, ըստ Ցելսիուսի՝ գրում է CNN-ը:
Ծագող արևի երկրում անցյալ շաբաթվանից ամեն օր եղանակային նոր ռեկորդներ են գրանցվում: Անոմալ տապի հետևանքով մահացել է 79 մարդ: Մահացածների 80 տոկոսը եղել է 70-ից բարձր տարիքի: Շատերը մահացել են իրենց տներում, որտեղ օդորակիչներ չեն եղել:
Ճապոնիայի առողջապահության ոլորտի մասնագետները բնակիչներին հորդորում են կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել՝ արևի անմիջական ճառագայթներից խուսափելու համար:
Օդերևութաբանական կանխատեսումների համաձայն՝ Ճապոնիայի կենտրոնական ու հարավային շրջաններում օդի բարձր ջերմաստիճանը կպահպանվի մինչև շաբաթվա վերջ: