Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լոկաշենկոն Ներքին գործերի նախարարության ավելի քան 300 աշխատակցի «անթերի ծառայության համար» առաջին, երկրորդ և երրորդ աստիճանի մեդալներով պարգևատրելու հրամանագիր է ստորագրել: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
«Ծառայողական պարտականություններն օրինակելի կատարելու համար» պարգևատրման հրամանագիրը բաղկացած է 25 էջից, որը ստորագրվել է օգոստոսի 13-ին:
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին նախագահի ընտրությունների արդյունքները պատճառ են դարձել երկրում զանգվածային ցույցերի, որոնք ճնշվել են ուժայինների կողմից՝ կիրառելով արցունքաբեր գազ, ջրաշիթեր, լուսաձայնային նռնակներ ու ռետինե փամփուշտներ: Այնուհետև իրավապահները դադարեցրել են ցրել ցուցարարներին և ուժային միջոցներ են կիրառել:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ անկարգությունների ժամանակ բերման է ենթարկվել ավելի քան 6700 ակտիվիստ, տուժել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ 120 իրավապահ, մահացել է երկու ցուցարար: