Բեյրութում լիբանանցիները մեկ րոպե լռությամբ հարգել են մայրաքաղաքի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի ավելի քան 200 զոհերի հիշատակը: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Հիշատակի արարողությունը տեղի է ունեցել այն նույն ժամին, երբ պայթել է 2750 տոննա ամոնիումի նիտրատը:
Հուժկու պայթյունը ոչ միայն մարդկային կորուստների պատճառ է դարձել, այլև նյութական ահռելի վնաս է հասցրել Լիբանանին: