Բեյրութի՝ հզոր պայթյունի հետևանքով տուժած նավահանգստում դեռևս կա քիմիական վտանգավոր նյութերով առնվազն 20 կոնտեյներ: Այս մասին հայտնել է Associated Press գործակալությունը՝ հղում անելով պայթյունի հետևանքները վերացնելու նպատակով Լիբանան ժամանած ֆրանսիական խմբի անդամներից մեկի հայտարարությանը:
Նրա խոսքով՝ Ֆրանսիայից, Իտալիայից ժամանած փորձագետները լիբանանցի փրկարարների հետ աշխատում են կոնտեյներների անվտանգության ապահովման գործի վրա:
Աղբյուրը չի նշում, թե քիմիական ինչ նյութի մասին է խոսքը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին հզոր պայթյունի պատճառը պահեստում պահվող 2750 տոննա ամոնիումի նիտրատն է եղել: