Իրադրությունը լարված է նաև Լիբանանի մայրաքաղաքում: Երկրորդ օրն է չեն դադարում բողոքի ցույցերը,հայտնում է DW-ը: Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո ընդդիմությունը մարդկանց դուրս է բերել փողոց, սկսվել է կառավարության ճգնաժամը, շրջակա միջավայրի և տեղեկատվության նախարարները պաշտոնաթող են եղել: Աղետը, ինչի հետևանքով, ըստ վերջին տվյալների, 150 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ անհայտ կորել են, մոտ 6 հազարը վիրավորվել է, 250 հազար քաղաքացի էլ մնացել է անօթևան, սրել է Լիբանանի տնտեսական խորը ճգնաժամը: Ոստիկանները հատուկ նշանակության ուժերի և բանակի աջակցությամբ ցրել են բողոքի ակցիայի մասնակիցներին, մի քանի ակտիվիստ փորձել է գրոհել կառավարության շենքը: Վերջին տեղեկությունների համաձայն, Բեյրութում իրավիճակը համեմատաբար հանդարտվել է: