Հարավային Կորեայում հորդառատ անձևները շարունակվում են արդեն 46-րդ օրը: Աղետի վերածված տեղումների հետևանքով մահացածների թիվը հասել է 26-ի՝ գրում է Reuters գործակալությունը:
Տեղումներն առաջացրել են համատարած հեղեղումներ ու սողանքներ: Աղետի գոտում մոտ 5 հազար բնակիչ տարհանվել է ու տեղավորվել առավել անվտանգ բարձրադիր գոտում: Գրանցվել են լուրջ ավերածություններ, հեղեղվել են փողոցներ, կամուրջներ ու տներ: Կա 10 անհետ կորած:
Հարավային Կորեայում ամենաերկար մուսոնային տեղումները գրանցվել են 2013-ին և տևել 49 օր: Օդերևութաբանական կենտրոնի կանխատեսումների համաձայն՝ այս տարի տեղումները կարող են ավելի երկար տևել: